Սաշիկը գնաց, տեսախցիկները մնացին Նիկոլին

Նիկոլ Փաշինյանը երեկ հիշել էր Սաշիկին և ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով: Տեսանյութում հայտնի կադրերն են, որտեղ դեռևս հեղափոխական օրերի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները փակում էին արագաչափերն ու դրանց ենթադրյալ տիրոջը` Սաշիկին «Сердечний привет» փոխանցում Զիմզիմովից:

Իսկ ի՞նչ փոխվեց արագաչափերի ոլորտում ու վարորդների կյանքում հեղափոխությունից հետո: Հեղափոխությունից հետո տուգանքների համաներում կիրառվեց: Վարորդների մեծ խումբ, ովքեր ժամանակին իրենց տուգանքները չէին վճարել, օգտվեցին առիթից և ջրեցին իրենց տուգանքները: Այդ համաներումը արվեց առանց վերլուծության և առանց որևէ հիմնավորման, առանց սոցիալական բաղադրիչի: Փաստացի պարտաճանաչ քաղաքացիները, որոնք ժամանակին վճարել էին, ոչինչ չստացան, իսկ անպարտաճանաչները շահեցին: Իսկ ինչ եղավ դրանից հետո: Չկա որևէ վիճակագրություն, որը կփաստի, որ վարորդներն այսօր ավելի քիչ են տուգանվում արագաչափերի պատճառով, քան նախկինում էր: Արագաչափերի քանակը չի քչացել, դեռ մի բան էլ ավելացել է, ավելին` տուգանային համակարգից բացի մտցվել է նաև բալային համակարգ: Արագաչափերը նախկինի պես աշխատում են, եթե վարորդը արագութհունը գերազանցում է, պատժվում է: Ընդ որում, եթե նախկինում միայն տուգանք էր վճարում, հիմա նաև զրկվում է բալերից և ընդհուպ կարող է զրկվել վարելու իրավունքից, եթե տարվա համար նախատեսված 9 միավորը սպառվի:
Որոշ տուգանքների չափերը նվազել են, և դա ոչ միայն սարքերին է վերաբերում, այլ մի շարք այլ իրավախախտումների ևս: Բովանդակային առումով, սա նշանակում է, որ եթե նախկինում դու կարող էիր վճարել և անընդհատ խախտում կատարել, ապա այժմ այդ հնարավորությունը չկա, քանի որ ինչ-որ պահից զրկվելու ես վարորդական իրավունքից: Բայց արագաչափեր ունենալու բուն իմաստը կանխարգելող նշանակությունն է: Արագաչափերն իրենց գործառույթն այս իմաստով չեն կատարում ամենևին: Եթե կատարեին, ապա խախտումների թիվը պետք է նվազեր, ինչը տեղի չի ունեցել: Բացի այդ` բալային համակարգի ներդրումը վարորդների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել, վարորդները դժգոհում էին, որ փողոցների վիճակը վատ է, և շատ դեպքերում խախտումներն անխուսափելի են: Անսարք ճանապարհների պատճառով մեքենաները փչանում են, իսկ դրա համար վարորդը ոչ մի հատուցում չի ստանում, փոխարենը անընդհատ տուգանվում և միավոր է կորցնում:
Ամեն դեպքում, ժամանակին արագաչափերի վրա պաստառներ փակցնող Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո դրանք չվերջացրեց: Ավելին` առ այսօր պարզ չէ, թե ինչ ստացավ պետությունը հանրահայտ Սաշիկից, որը, ըստ այն ժամանակ տարածված կարծիքի, տուգանքների տերն ու տիրակալն էր:
Ով ով, բայց Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ Սաշիկի մասին պատմություններում ժողովրդական բանահյուսության բաղադրիչն ավելի մեծ էին, քան իրականությունը: Մենք այդպես էլ չիմացանք, որտեղ են այն հայտնի 50/50 փայամասերը: Նիկոլ Փաշինյանը ժամանակին տեխնոլոգիապես շատ գրագետ օգտագործեց այդ բանահյուսությունը զանգվածներին փողոց դուրս բերելու և հեղափոխութան տանելու համար:
Հիմա, եթե Փաշինյանը նորից հիշել է Սաշիկին, կնշանակի նրա սիրտը նոր հեղափոխություն է ուզում, կնշանակի վիճակն այնքան բարդ է, որ հանրային ուշադրությունը նորից հին ու բարի տեսարաններով շեղելու հրատապ անհրաժեշտություն է առաջացել:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2461 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am