ԱԱԾ-ին նկուղներից հանեք, աֆրիկյան երկրներ գործուղեք. Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ

 Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ մի պարբերություն կարդաց Հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի աշնանն իրեն տրված տեղեկանքից, որտեղ նշվում էր, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում:

«2018 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 18-ը՝  այսինքն` բոլորը աֆրիկյան երկրներում, որոնք հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ: Ներկայացվել են նաև տեղեկություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում: Գրությունները կցվում են»,- պատգամավորներց մեկի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկանքից մի հատված ընթերցելուց հետո վարչապետը պարզաբանեց, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է հետևյալը, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը: Իսկ ինչու՞ չի կարողանում : Ըստ Փաշինյանի` որովհետև միջազգային կառույցը Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ: Բացի այդ, 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունները ստուգել են ավիաընկերություններից մեկը, դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք են ուղարկել Հայաստան` քաղավիացիայի կոմիտե: Պաշտոնյան, որը պարտավոր էր այս մասին զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել: «Կոմիտեի ղեկավարն իմացել է այդ մասին 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, և նրան այդ մասին տեղյակ են պահել իր կոլեգաները: Երբ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչու չի զեկուցվել, արդյունքում՝ այդ աշխատողն ազատվել է աշխատանքից: Նա աշխատանքի  է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգման է ենթարկվել»,- նշել է վարչապետը և հավելել, թե կա հարուցված երկու քրեական գործ, որոնցից մեկը վերաբերում է հենց այս դեպքին:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ խնդիրն է այն, որ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաները տրվում են համապատասխան վճարի դիմաց, ինչը չի կարող անել մեր քաղավիացիան՝ իր ունեցած կարգավիճակով, դրա համար քննարկվում են  կարգավիճակի փոփոխության այնպիսի լուծումներ, որ Քաղավիացիան կարողանա, դառնալ ինքնածածկվող կազմակերպություն, ունենա ֆինանսներ, այդ թվում՝ պատշաճ մասնագետներ ներգրավելու և իր լիազորություններն իրականացնելու համար:
Եթե անգամ վարչապետի ասածները բացարձակ ճշմարտություն են, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրեն ամեն ինչ ճիշտ և ամբողջական է զեկուցված, որևէ կարևոր ինֆորմացիա Նիկոլ Փաշինյանից և կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից այլևս թաքուն չի պահվում, միևնույնն է` կա մի շատ պարզ ու տրամբանական հարց, որը պատասխան չի ստացել: Ինչո՞վ է զբաղվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այս ընթացքում: Եթե եղել են կասկածներ առ այն, որ հնարավոր է` ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում, իսկ նման տեղակություն, ինչպես ինքը` Փաշինյանը հաստատեց, եղել է, կնշանակի` ԱԱԾ-ն պարտավոր էր այդ հարցը մինչև վերջ ճշգրտել ու պարզաբանել: Եթե իրականում եղել էր նման խնդիր, ապա հարցը պետք է լուծում ստանար նախ և առաջ Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից, նման ընկերությունը առաջինը Հայաստանում պետք է զրկված լիներ լիցենզիայից, և բանը չպետք է հասաներ այնտեղ, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA)՝ աուդիտն արձանագրեր այդ խայտառակությունը, և 2 հայկական ընկերություն զրկվեր լիցենզիայից:
Ավիացիան այն ոլորտը չէ, որտեղ ձախողման պատասխանատվությունը կարելի է թողնել ընդամենը մեկ պաշտոնյայի զեկուցելու կամ չզեկուցելու ցանկության ու անբարեխղճության վրա: Իսկ ինչո՞վ էր զբաղված քաղավիացիայի առաջին բաժինը, թե՞ այդ բաժնի հետ Տաթևիկ Ռևազյանը չի աշխատել ընդհանրապես:
Ինչո՞վ է զբաղվել ընդհանրապես արտաքին հետախուզությունը: Եթե այդ հարցն ուղղեք վարչապետին, նա հավանաբար ԱԱԾ-ի հասցեին մի մեծ գովք կանի` հիշեցնելով կոռուպցիայի դեմ պայքարը, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դրոշակն է: Ներողություն, բայց այս կամ այն դպրոցում, մանկապարտեզում պահակ ձևակերպված, բայց աշխատանքի չհաճախող քաղաքացուն գտնելը, նրա ստացած անօրինական աշխատավարձը բռնագանձելը, այս կամ այն նախկին պաշտոնյայի մի քանի մետր ավել կամ պակաս քաշած ջրի խողովակը գտնելը ԱԱԾ-ի գործ չէ, դրա համար կա ոստիկանություն, կան քննչական մարմիններ, դատախազություն: ԱԱԾ-ի առաջնային գործը արտաքին հետախուզությունն է, որին ավիացիան շատ ուղղակիորեն է առնչվում: Երկրի հատուկ ծառայությունները պարտավոր են իմանալ, թե Հայաստանում գրանցված օդանավերը Հայաստանից դուրս ինչով են զբաղված: Նման հարցերի հետ կապված արտաքին հետախուզությունը անհրաժեշտ միջոցառում է պետական անվտանգության տեսանկյունից, սակայն քաղաքական պոպուլիզմի առումով իշխանությանը էժան դիվիդենտներ չի բերում և հեղափոխական էֆեկտ չունի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ վարչապետ չդարձավ, այլ մնաց անդառնալի հեղափոխական, հետևաբար ԱԱԾ-ի ռեսուրսը կենտրոնացվել է բոլորի նկուղներն ու բոստանները ստուգելու <<վեհ>> գործի վրա: Իսկ աֆրիկյան երիկներ թռչող օդանավերի մասին, փաստորեն, դրսից ենք իմանում: Վարչապետը, առնվազն պետք է ամաչեր այդ մասին ԱԺ-ում հերոսական կեցվածքով հայտարարելուց: Գոնե հասկանու՞մ է, որ այդ խայտառակության պատասխանատուն ինքն է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3316 անգամ
Լրահոս
Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am