Կրեմլը խոստացավ քննարկել Փաշինյանի ու Լուկաշենկոյի առաջարկը. Ով ավելի ճկուն կլինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ ԵԱՏՄ-ում գազի ավելի ճկուն գնի վերաբերյալ, կքննարկվի, երեկ այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարցը ԵԱՏՄ-ում փորձագիտական մակարդակում քննարկման համար է, հարցը դրվել է ԵԱՏՄ-ի շրջանակում, այն կարող է դրվել, այն կքննարկվի»,-ասել է Պեսկովը:

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նշյալ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ համավարակի ժամանակ բնական գազի գինը պետք է ավելի ճկուն լինի:

Իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Լուկաշենկոն էին քննարկել այս թեման, հրապարակային դժգոհել գազի գներից: Որին հետևեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարությունը։ Ըստ այդ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։ Ընկերությունը, սակայն, նախատեսում էր որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։

Դրան հետևեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակի հրապարակումը, որով նա դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում, մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»:

Փոխվարչապետը նամակում ընդգծել է նաև, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ. «Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»:

Ահա, գազի թեման կրկին մտել է քննարկումների փուլ...

Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը գազի գնի շուրջ բանակցություններ վարելու համար, ուստի ցանկանում է իմանալ, թե այդ բանակցություններն ինչ փուլում են:
«Զուգահեռ մենք ունենք նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Ինչո՞ւ եմ այդ հայտից խոսում, կարծում եմ՝ այդ հայտը պետք է մերժվի, գնի բարձրացման հիմքում ընկած է այն, որ, ճիշտ է, այսօր սահմանի վրա 165 դոլար է, բայց 165 դոլարի հաշվարկը կատարվում է 135-ի շրջանակներում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ 2015 թվականի հունվարի 1-ից, երբ գազի գինը սահմանի վրա 189-ից իջել է 165-ի, վերջնական սակագները չեն փոխվել, և հինգ տարվա ընթացքում մոտ 43 միլիարդ դոլար մնացել է «Գազպրոմին»»,- նշել էր Միքայել Մելքումյանը:

Պատասխանելով հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ ստացել է իր նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ փոխանցել է, որ հարցի վերաբերյալ կոնտրակտները կլինեն կառավարական մակարդակով: «Ինչ վերաբերում է Ձեր նշած 189 և 165 սակագնին, ապա նման խնդիր կա, և ես ուզում եմ, որ Դուք անձամբ հետևեք հայտի քննարկման ընթացքում այս խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին, թե՛ հայտատուի, թե՛ հանձնաժողովի, կարծում եմ՝ սրան, անպայման, անդրադարձ կլինի: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա հայտը ներկայացնելու մեջ կա լուրջ ներդրումների կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա: Մենք պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե՞ ոչ, եթե ուզում ենք, ապա պատրաստ ենք քննարկելու»,- շեշտեց փոխվարչապետը: Նրա խոսքով՝ պետք է ողջամիտ լինել և մոբիլիզացնել ռեսուրսները, և եթե համարում են, որ լինելու է գնային տարբերություն, ապա այդ ամենը պետք է սահմանին չեզոքացնեն, ինչը փորձում են անել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3037 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am