Կորոնավիրուսի պատճառով մորը կորցրած տղամարդը հայց է ներկայացրել ընդդեմ Լուկաշենկոյի
Ֆրանսիայում բնակվող բելառուսը, որը կորոնավիրուսի պատճառով կորցրել է հայրենիքում ապրող մորը, ոստիկանություն բողոք է ներկայացրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, գրում է Reuters-ը։
«Լուկաշենկոն ժամանակին անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Եվ եթե մարդը, որը կանգնած է իշխանության գլխին, միջոցներ չի ձեռնարկում, պարապուրդի է մատնվել, պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչպես ցանկացած այլ քաղաքացի»,- ասել է Ալեքսանդր Մատվեևը:
«Լուկաշենկոն, որն իշխանության ղեկին է 1994 թվականից, թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսի դեմ պայքարի վճռական գործողությունների անհրաժեշտությանը: Նա քննադատել է ինքնամեկուսացման միջոցները, փոխարենն առաջարկել օղի օգտագործել և շոգեբաղնիք այցելել»,- ասել է տղամարդը։
Նշվում է, որ մահացածը 68-ամյա Լիդիա Մատվեևան է: