Հայաստանում Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավ է սկսվել. Интерфакс
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ արշավը սկսվեց Հայաստանում այն բանից հետո, երբ նա կոչ արեց ազատել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը:
«Լսելով բժիշկների կարծիքը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ մենք կարևոր ենք համարում, որ արդարադատության կիրառմանը զուգահեռ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի նրան պաշտպանեն կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված առողջության վատթարացումից», - ասել է կաթողիկոսը: