Էկվադորի նախագահի ու պաշտոնյաների աշխատավարձերը 50%-ով կկրճատվեն
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին կրկնակի կկրճատվեն Էկվադորի իշխանության և պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես որոշել եմ 50%-ով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Դա նաև վերաբերում է պաշտոնյաներին և խորհրդարանականներին»,-հայտարարել է Մորենոն:
Էկվադորում, այս պահի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7466 դեպք, ինչի հետևանքով մահացել է 333 մարդ: