Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 257-ի
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, դեպքերի ընդհանուր քանակը հասել է 257-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վարակվածներից 67 մարդ առողջացել է, 3-ը` մահացել: Բժիշկների խոսքով՝ մահացած անձինք ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ: