Նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցում համաձայնության են եկել
«Նոր համաձայնությանը մասնակից է 23 պետություն, այն ուժի մեջ է լինելու մինչև 2022-ի մայիսի 1-ը: Ներկայիս փաստաթուղթը ծրագրվում է վավերացնել ոչ ուշ, քան ընթացիկ տարվա մայիսի 1-ը: ՕՊԵԿ+ -ը համաձայնության է եկել գործարքի շուրջ»,- mk.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մանրամասներ է ներկայացրել նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ+ երկրների նոր գործարքից:
Այժմ, նրա խոսքով, կարևոր է շուկայի մշտական մոնիտորինգի անցկացումը: Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն հավելյալ մեթոդներ, կամ արդյունահանման ծավալները կվերականգնվեն: Այս փուլում, համաձայնության համապատասխան, առաջին 2 ամսում նավթահանումը կկրճատվի օրական 10 միլիոն բարելի չափով: