Ով է կառավարության «ասիչը»՝ Արսեն Թորոսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում կարծես անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանության աջ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Բառացիրոեն մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ վարակի առումով ունենք դրական դինամիկա ու եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ողնաշարը ջարդվել է։ Իսկ այսօր ԵԱՏՄ միջկառավարական նիստի ընթացքում Փաշինյանը նաև վստահեցնում էր, որ տիրապետում են իրավիճակին, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գտնվում է վերահսկողության ներքո:

Այս հայտարարությունից ժամեր անց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոթում է, թե կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:
«Եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար՝ վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»,- ասում է առողջապահության նախարարը ու հիմք դնում ոչ միայն բազում հարցերի, այլեւ խուճապի:

Ի վերջո, այս պաշտոնյաներից մեկը մեղմ ասած ճիշտ չի ասում: Խնդիրն այստեղ առողջ տրամաբանությամբ դատողություններ անելն ու հասկանալը չէ, որ ըստ ամենայնի ավելի իրատեսական ու հիմնավոր է ոլորտի թիվ մեկ պատասխանատուի խոսքը, ով ի պաշտոնե ավելի լավ է տիրապետում իրավիճակին : Խնդիրն այստեղ այլ նրբերանգներ ունի: Նախ այն, որ Արսեն Թորոսյանն իրեն թույլ է տալիս հրապարակային հակադրության մեջ մտնել վարչապետի հետ, մինչդեռ շաբաթներ առաջ հանուն Փաշինյանի առաջ քաշած «Կորոնավիրուսն ում շունն ա» սկզբունքի պատրաստ էր երկրորդել, թե կորոնավիրուսը եսիմ ինչ լուրջ ու վտանգավոր վարակ չէ…

Ինչ է կատարվում իշխող թիմում, արդյոք պատահականությո՞ւն էր առաջին նախագահի օրերս արված հայտարարությունը, որտեղ նա շեշտում էր հենց առողջապահության նախարարի ու արտակարգ պարետի դերակատարումը ստեղծված իրավիճակում, փոխարենը ոչ մի բառ Նիկոլ Փաշինյանի մասին, այս հարցերի պատասխանը կտա ժամանակը: Իսկ մեզ՝ ՀՀ քաղաքացիներին ներթիմային, ներիշխանական հակասություններից ու խմորումներից ավելին հուզում է իշխանության նման անտեղյակ, անկազմակերպ պահվածքը: Իսկ անցնող ամիսները ցույց տվեցին, որ աշխարհին պատուհասած այս պատերազմում հաղթում են միայն կազմակերպված պետությունները:

Այս համատեքստում հարց է առաջանում՝ կառավարությունում՝ ում խոսքն է անցնում Նիկոլ Փաշինյանի, թե Արսեն Թորոսյանի: Բանն այն է, որ կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ եւ առաջարկում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմը երկարացնել մինչեւ մայիսի 14-ը: Այն պարագայում, երբ որոշ իրավաբանների համոզմամբ օրենքը թույլ չի տալիս: Մասնավորապես
Էդմոն Մարուքյանն իրազեկեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է: Ստացվում է, որ կառավարությունում կամ Արսեն Թորոսյանի խոսքն է անցնում, կամ էլ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր մանիպուլացնում է իրականությունը:

Անի Սահակյան

դիտվել է 2968 անգամ
Լրահոս
Նոր արգելքներ Վրաստանում Ադրբեջանը կառուցում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի 101 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ Ոչ մի դիվանագիտական ձախողում չենք ունեցել հա՞ Չհամարձակվեք Փաշինյանին համեմատել Հիտլերի հետ. Հիտլերը գիտեր՝ ինչպես վերաբերվել իր զինվորին.Առաքելյան (video) Ալիևի կոշիկները համբուրած այս մարդը իշխանությունն օգտագործելու է մի նոր «արծրունական իրականություն» ձևավորելու համար Թուրքիայի նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը գրավելն էր, որքան Սյունիքը. Անդրանիկ Թևանյան. «Красная Весна» Այսօր մեր երկրի ղեկավարն է Ադրբեջանի ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը. Արա Վարդանյան (video) Նենգության ու ստահակության նոր «լեվլ» Փաշինյանը «դուխ» ունի՞ ԼՂՀ-ն ճանաչելու Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կան զոհեր Արայիկ Հարությունյանն է թույլ տվել, որ Աննա Հակոբյանը «նստի» գեներալների գլխին. Հռիփսիմե Առաքելյան (video) Սա Վահրամ Դումանյանն է. ճանաչե՛նք Արցախը հանձնողներին Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․նորանշանակ արտգործնախարար Սա Մեսրոպ Առաքելյանն է. ճանաչե՛նք Արցախը հանձնողներին Մահացել է Հենրիկ Բակունցը «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին Չեք գալիս ցույցի, բայց այ անսուրբներ, ցրտին դուրս եք գալիս փողոց հերիք չի, մի հատ էլ 1կմ-ոց հերթ եք կանգնում, ինչա թե մի խանութում 90% զեղչ կա «Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր» Աննա Հակոբյանին բունկերից դուրս չհրավիրելով՝ Արայիկ Հարությունյանը թուրքի ծրագիր է իրականացրել. Ալավերդյան (video) Եթե 9-րդ կետը Նիկոլն իրականացնի՝ Հայաստանին ու Երևանին արհավիրք է սպասվում. Լարիսա Ալավերդյան (video) Արայիկ Հարությունյանը իր հէկ-ը վաճառել է թուրքերին. Սոնա Աղեկյան (video) Դավաճան, ամո՜թ. ցուցարարները վանկարկումներով դիմավորեցին իմքայլական պատգամավորին (video) Ինչպես Նիկոլը ջախջախիչ պարտության տարավ մեզ. 20 ստրատեգիկ սխալներ. Հրանտ Բագրատյան (video) Եթե Նիկոլը հեռանա, հնարավոր է պահել Շուշին, վերադարձնել Հադրութը. Հրանտ Բագրատյան (video) Մենք պատերազմում չենք պարտվել, այլ՝ ջախջախվել ենք. բանակի 85 տոկոսը չկա. Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub