Դոլարի կուրսը՝ հանուն գազի թանկացման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր նոտայով ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել այն մասին, որ կառավարության կատարած հակաճգնաժամային քայլերն արդեն իրենց արդյունքը տվել են՝ դրամը սկսել է արժևորվել:

Այս մասին զեկուցվել է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ամերիկյան մեկ դոլարի գինը նախորդ շաբաթ հատել էր 500 դրամի սահմանը. վերջին մի քանի օրվա ընթացքում մեկ դոլարի համար սահմանված էր ընդհուպ մինչև 505-507 դրամ, վաճառքը՝ 510-515 դրամի էր հասել, այն դեպքում, երբ մինչև համավարակը դոլարի փոխարժեքը 480 դրամ էր:
Ապրիլի 7-ից սկսած դրամը սկսել էր կայունացման միտում դրսևորել. արդեն ապրիլի 10-ի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը համարյա մոտեցել է նախահամավարակային սահմանագծին: Տարադրամի փոխանական կետերում ապրիլի 10-ին ԱՄՆ 1 դոլարի համար սահմանված առքի գինը 483-485 դրամ էր կազմում, իսկ վաճառքը ՝ 490-493 դրամ:
Դրամի նման վարքագիծը այս պահին, երբ տնտեսությունը գրեթե կանգնած վիճակում է գտնվում, մի տեսակ դժվար երևակայելի է թվում: Չի կարելի բացառել, որ դրամի կայանուցման նպատակով Կենտրոնական բանկը հատուկ գործիքներ է կիրառել: Իսկ նման քայլի անհրաժեշտությունն իրականում կար, որովհետև դրամի շարունակական արժեզրկման և դոլարի թանկացման պարագայում ներքին շուկայում ներկրվող ապրանքների գնաճը շատ ավելի մեծ կլիներ: Բայց գլխավոր պատճառը, հանուն որի անպայման պետք էր կանգնեցնել դրամի անկումն ու դոլարի թանկացումը, գազի գինն է:
Ինչպես հայտնի է՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունը օրերս հայտարարել է գազի սպառողական սակագինը 36 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին: Ընկերությունը պատրաստվում է նման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հաշվի առնելով հանգամանքը, որ սահմանագլխին Հայաստանը գազ է ներմուծում 1000 խմ-ի դիմաց 165 դոլար սակագնով, իսկ դրամի արժեզրկման պատճառով դոլարի փոխարժեքը 480 դրամից հասել է 507 դրամի, ներքին գնի բարձրացման հայտը չի կարող անտեսվել: Ընդ որում, մինչ հեղափոխությունը Հայաստանը 1000 խմ գազի դիմաց սահմանագլխին վճարում էր 150 դոլար: Ռուսական կողմը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականից սկսած, 15 դոլարով սակագինը բարձրացրեց:
Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Հայաստանին մատակարավող գազի գինն իջեցնելու հարցով: Սակայն դատելով բանակցային գործընթացի վերաբերյալ առկա պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվությունից, ռուսական կողմը չի պատրաստվում իջեցնել գազի սակագինը: Ի դեպ, 2019 թվականին, երբ ռուսական կողմը Վրաստանի սահմանագլխին Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացրեց, գազի ներքին սպառողական գինը չփոխվեց: Այն ժամանակ Գազպրոմ Արմենիան, կառավարության հետ բանակյցությունների արդյուքնում համաձայնվեց գազի գնի բարձրացումը չեզոքացնել ներքին ծախսերի կրճատման կամ արդյունավետության բարձրացման հաշվին:
Կառավարությունում հասկացել են, որ պաշտոնական Մոսկվան չի պատրաստվում գազի գինն իջեցնել: Իսկ նման պայմաններում Գազպրոմ Արմենիա ընկերության հետ լեզու գտնելու և գազի գինը ներքին շուկայում չբարձրացնելու միակ ճանապարհը գոնե դոլարի փոխարժեքը նախահամավարակային սահմանագծի վրա պահելն է: Հենց այս հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի իշխանությունը կարծես թե գնացել է ֆիքսված փոխարժեքի քայլին: Իսկ դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա՝ քննարկման առանձին թեմա է:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am