Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Արդեն քաղում ենք քաղաքային իշխանությունների ջանասիրաբար ու տքնաջան աշխատանքի առաջին պտուղները:
Փառահեղ լուծում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կառուցվելիք ինչ-որ անիմաստ էստակադայի փոխարեն գծվում է մի փառահեղ կլորակ: 2018 թվականից մինչ այսօր, դեռ երկար ժամանակ չանցած, ունենք մի զիլ, բարդագույն լուծումներով ներկված ու միանշանակ խցանումները զրոյացնող հրապարակոտ մի բան:
Հ.Գ. Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»