Կուզենայի հասկանալ Փաշինյանի ասածը. վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ. Բագրատյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տեսանյութում ասում է, որ «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով». Կուզենայի հասկանալ նրա ասածը, ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ։ Նախ, «Հայաստանի բյուջե» չկա։ Կան «ՀՀ պետական բյուջե» և «ՀՀ համախմբված բյուջե»։ Նրանց միջև տարբերությունը էական չէ։ Եվ այսպես, ըստ այդ նույն կառավարության պաշտոնական թվերի ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով 2017-ին կազմել է 1.237 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 1.559 մլրդ դրամ (https://www.armstat.am/file/article/sv_12_17a_211.pdf;

https://www.armstat.am/file/article/sv_12_19a_211.pdf)։ Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։

Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի։ Նույն տեսահոհովակում վարչապետն ասում է բյուջեի միջոցների տարեկան 30-35 կամ նույնիսկ 40% աճի մասին։ Նորից կատարյալ ապատեղեկատվություն։

2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։ Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։

Բայց փետրվարին ունենք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏՄ կանոնները շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ։ Վերջ, դա էլ հատեց։

Իսկ ընդհանրապես, եթե 2018-2019թթ եկամուտներից հանում ենք ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտները (հիշեցնեմ, որ սեփական կարիքների համար նախատեսված մեքենաները ապօրինի ներմուծել ու վաճառել ենք ղազախներին) ապա 2018-2019թթ մենք ունեցել ենք պետական բյուջեի եկամուտների շատ չափավոր աճ, նույնիսկ շատ ավելի չափավոր քան ասենք 1993, 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005,2006, 2007, 2008, 2010, 2011թվականներին։

Ստվերի դեմ պայքարի մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։ Այսպես, պետական բյուջեի եկամուտներ / ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել 23.2%, մինչդեռ «թալանի» տարիներին եղել է. 1992թ՝ 36%, 1993թ՝ 23.3%, 2010՝ 23.2%, 2011՝ 24%, 2012՝ 24.4%, 2013՝ 24,2%, 2014՝ 24.3%, 2015` 23.8%, 2016` 23.8%;

Դիմելով կառավարության աշխատակազմին պիտի խնդրեի նվաստիս բացատրել. ի՞նչ աղբյուրներից պետք է օգտվել ուսանողներին ՀՀ պետական բյուջեի դինամիկան բացատրելու համար։

Հարգանքներով՝ Հրանտ Բագրատյան»:

դիտվել է 2226 անգամ
Լրահոս
Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am