Տնօրենի կեղտոտ խաղերի միջոցով՝ «Յուքոմը» փորձում են տանել սննկացման
Համացանցը երեկվանից «պայթել է» «Յուքոմ» ընկերությունում տեղի ունեցած լարված իրավիճակի մասին տեղեկատվությամբ։ Երեկ մամուլը գրել էր, որ «Յուքոմի» հիմնադիրներ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։
«Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը նամակով տեղեկացրել է աշխատակիցներին՝ աշխատանքից հեռանալու մասին։ Որպես հեռանալու պատճառ՝ նա նշել է տարաձայնությունները, որոնք ծագել են «Բիլայն» ընկերության հետ հնարավոր գործարքից։
Մեզ հասած տեղեկություններով՝ Հայկ Եսայանը դատարկաձեռն չի ուզում հեռանալ։ Հեռանալու գինը ընկերության աշխատակիցնե։րի միջոցով համատարած բոյկոտն է։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 11-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) առաջին նիստն է անցկացրել «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների դիմումով, որոնք դեկտեմբերի 30-ին դիմել էին ՏՄՊՊՀ-ին համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար։