ԱՄՆ հետախուզությունը 2019թ. նոյեմբերից գիտեր սպառնալիքի մասին. Իրանի նկատմամբ դաժանությունը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Ինձ դա չի հուզում: Ֆրանսիան Իրանին բժշկական նյութե՞ր է ուղարկում, դա ինձ հետաքրքիր չէ»,- ասել է Թրամփը՝ խուսափելով հարցին մանրակրկիտ պատասխանելուց:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Որպես օգնություն ուղարկվող գումարները կկորչեն նրանց կոռումպացված ղեկավարության ձեռքին: Բացի այդ, Իրանն ունի բավականաչափ գումար և ռեսուրսներ՝ պանդեմիայի դեմ պայքարելու համար»,- նշել է Պոմպեոն:

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ՝ անմարդկային քաղաքականությունը, մյուս կողմից էլ հնարավոր աջակիցների ուղղությամբ նետում ակնարկներ, թե միևնույն է, ձեր օգնությունը նպատակին չի ծառայելու:

Ի դեպ, օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց այն մասին, որ ԱՄՆ հետախուզությունը դեռևս 2019-ի նոյեմբերի վերջին Սպիտակ տանն ու Պենտագոնին նախազգուշացրել էր, որ չինական Վուհան քաղաքում նոր վարակ է տարածվում, ինչը սպառնալիք է ներկայացնում բնակչության համար և ազդում մարդկանց կյանքի վրա: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, որոնք ուսումնասիրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ազգային բժշկական կենտրոնի (NCMI) զեկույցը:

Նոյեմբերի վերջին NCMI-ն ներկայացրել է զեկույց, որը հիմնված է եղել հաղորդագրությունների և արբանյակային պատկերների վերլուծության վրա: Դրանում հաղորդվել է, որ անվերահսկելի հիվանդությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ասիայում գտնվող ամերիկյան ուժերին:

Վերլուծաբանները եզրակացրել էին, որ իրադարձությունը, որն այժմ հայտնի է որպես կորոնավիրուսի համաճարակ, կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Նրանք այդ մասին բազմիցս զեկուցել են Պենտագոնի հետախուզական վարչությանը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը:

Չինաստանը COVID-19-ով վարակի առաջին դեպքի մասին հաղորդեց 2019-ի դեկտեմբերի վերջին. այդ ժամանակ բժիշկները հասկացել էին, որ գործ ունեն նոր վիրուսի հետ: South China Morining Post-ը գրել է, որ հաջողվել է պարզել, որ վարակի առաջին դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ից ոչ ուշ:

Այսօրվա դրությամբ՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակի մոտ 458 հազար դեպք. սա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Մարտի 13-ից Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է սահմանել:

Իսկ ահա Բրազիլիան հայտարարել է, որ «կորոնավիրուսի ծրագրի հետևում կանգնած է Չինաստանը». Պեկինը Բրազիլիայից բացատրություն է պահանջել:
Չինաստանի կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, ըստ որի՝ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։
Երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցրած միջադեպի հեղինակ Աբրահամ Վայնտրաուբը ակնարկել է, որ Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետևում Չինաստանն է կանգնած։ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային տիրապետության այդ անսխալական ծրագրի հետ»,- Twitter-ում գրել է նա։

Բրազիլիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «անհեթեթ և արգահատանքի արժանի» թվիթերյան գրառումը՝ նրան անվանելով «ծայրահեղ ռասիստ»։ «Չինաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն է ակնկալում Բրազիլիայից», - Twitter-ի իր էջում գրել է դեսպան Յան Վանմինը:

Վայնտրաուբն ավելի ուշ հայտնել է, որ չի հրաժարվում իր թվիթերյան մեկնաբանությունից՝ Չինաստանին կոչ անելով ավելին անել համավարակի դեմ պայքարի գործում։ «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական օդափոխության հազար սարք վաճառեն, ես ծնկի կգամ դեսպանատան առջև, ներողություն կխնդրեմ և կասեմ, որ ինձ ապուշի պես եմ պահել», - ասել է նա Radio Bandeirantes-ին տված հարցազրույցում։
Երկրի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փորձում է Չինաստանից թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ կենսական բժշկական պարագաներ ձեռք բերել, սակայն Չինաստանն իր պատվերն առանց բացատրության չեղյալ է հայտարարել։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ հայտարարել: Այս պահի դրությամբ ողջ աշխարհում գրանցվել է վարակման 1 միլիոն 621 հազարից ավելի դեպք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4178 անգամ
Լրահոս
Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am