ԱՄՆ հետախուզությունը 2019թ. նոյեմբերից գիտեր սպառնալիքի մասին. Իրանի նկատմամբ դաժանությունը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Ինձ դա չի հուզում: Ֆրանսիան Իրանին բժշկական նյութե՞ր է ուղարկում, դա ինձ հետաքրքիր չէ»,- ասել է Թրամփը՝ խուսափելով հարցին մանրակրկիտ պատասխանելուց:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Որպես օգնություն ուղարկվող գումարները կկորչեն նրանց կոռումպացված ղեկավարության ձեռքին: Բացի այդ, Իրանն ունի բավականաչափ գումար և ռեսուրսներ՝ պանդեմիայի դեմ պայքարելու համար»,- նշել է Պոմպեոն:

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ՝ անմարդկային քաղաքականությունը, մյուս կողմից էլ հնարավոր աջակիցների ուղղությամբ նետում ակնարկներ, թե միևնույն է, ձեր օգնությունը նպատակին չի ծառայելու:

Ի դեպ, օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց այն մասին, որ ԱՄՆ հետախուզությունը դեռևս 2019-ի նոյեմբերի վերջին Սպիտակ տանն ու Պենտագոնին նախազգուշացրել էր, որ չինական Վուհան քաղաքում նոր վարակ է տարածվում, ինչը սպառնալիք է ներկայացնում բնակչության համար և ազդում մարդկանց կյանքի վրա: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, որոնք ուսումնասիրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ազգային բժշկական կենտրոնի (NCMI) զեկույցը:

Նոյեմբերի վերջին NCMI-ն ներկայացրել է զեկույց, որը հիմնված է եղել հաղորդագրությունների և արբանյակային պատկերների վերլուծության վրա: Դրանում հաղորդվել է, որ անվերահսկելի հիվանդությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ասիայում գտնվող ամերիկյան ուժերին:

Վերլուծաբանները եզրակացրել էին, որ իրադարձությունը, որն այժմ հայտնի է որպես կորոնավիրուսի համաճարակ, կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Նրանք այդ մասին բազմիցս զեկուցել են Պենտագոնի հետախուզական վարչությանը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը:

Չինաստանը COVID-19-ով վարակի առաջին դեպքի մասին հաղորդեց 2019-ի դեկտեմբերի վերջին. այդ ժամանակ բժիշկները հասկացել էին, որ գործ ունեն նոր վիրուսի հետ: South China Morining Post-ը գրել է, որ հաջողվել է պարզել, որ վարակի առաջին դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ից ոչ ուշ:

Այսօրվա դրությամբ՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակի մոտ 458 հազար դեպք. սա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Մարտի 13-ից Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է սահմանել:

Իսկ ահա Բրազիլիան հայտարարել է, որ «կորոնավիրուսի ծրագրի հետևում կանգնած է Չինաստանը». Պեկինը Բրազիլիայից բացատրություն է պահանջել:
Չինաստանի կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, ըստ որի՝ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։
Երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցրած միջադեպի հեղինակ Աբրահամ Վայնտրաուբը ակնարկել է, որ Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետևում Չինաստանն է կանգնած։ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային տիրապետության այդ անսխալական ծրագրի հետ»,- Twitter-ում գրել է նա։

Բրազիլիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «անհեթեթ և արգահատանքի արժանի» թվիթերյան գրառումը՝ նրան անվանելով «ծայրահեղ ռասիստ»։ «Չինաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն է ակնկալում Բրազիլիայից», - Twitter-ի իր էջում գրել է դեսպան Յան Վանմինը:

Վայնտրաուբն ավելի ուշ հայտնել է, որ չի հրաժարվում իր թվիթերյան մեկնաբանությունից՝ Չինաստանին կոչ անելով ավելին անել համավարակի դեմ պայքարի գործում։ «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական օդափոխության հազար սարք վաճառեն, ես ծնկի կգամ դեսպանատան առջև, ներողություն կխնդրեմ և կասեմ, որ ինձ ապուշի պես եմ պահել», - ասել է նա Radio Bandeirantes-ին տված հարցազրույցում։
Երկրի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փորձում է Չինաստանից թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ կենսական բժշկական պարագաներ ձեռք բերել, սակայն Չինաստանն իր պատվերն առանց բացատրության չեղյալ է հայտարարել։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ հայտարարել: Այս պահի դրությամբ ողջ աշխարհում գրանցվել է վարակման 1 միլիոն 621 հազարից ավելի դեպք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4154 անգամ
Լրահոս
Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է Մերժվածը Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Ավտովթար Աբովյան քաղաքում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 099-ը. կան վիրավորներ 53–ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազատար խողովակին, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում Թուրքիայի արդարադատության նախարար․ «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է» «Սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»... Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել Բացահայտ ասում եմ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին Կասեցվել է «Տիտան» սուպերմարկետների ցանցի 2 մասնաճյուղի աշխատանքը Ինչո՞ւ չի վրահսկվում դիմակների գինը․ գործ ունենք գերշահույթով աշխատող բիզնեսի հետ Երկբերան երեխա է ծնվել. լուսանկարներ Կհրավիրեն նաև Բակո Սահակյանին Հայաստանն էլ անմասն չմնաց բոլոր այս զարգացումներից Փաշինյանը շարունակեց թայֆայական կառավարման տխուր ավանդույթը Ինչ պետք է անել, որ հնարավորություն ունենանք սեպտեմբերի 1-ին բացել դպրոցները. Արայիկ Հարությունյան «Քոչարյանի գործով պետք է կիրառվի «7-ի գործ»-ի պրակտիկան». Սարգիս Գրիգորյանը պարզաբանում է` որն է դա Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանն իր բերանով հաստատաեց, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել․Արթուր Համբարձումյան (video) Բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան Անդրանիկ Քոչարյանը 2 օր ժամանակ տվեց Յուրի Խաչատուրովին Այս իշխանությունը սրբապիղծ է. Փաշինյանը մայիս ամսին գնացել է Արցախ, բայց ասում է՝ մասնակցել է Քառօրյային.Համբարձումյան (video) Անդրանիկ Քոչարյանը 2 օր ժամանակ տվեց Յուրի Խաչատուրովին Ռուբեն Հայրապետյանից Ձեր ուզածը փող է՞․Կարինե Աճեմյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները