Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց

Hraparak.am-ը գրում է․

Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ 2020 թվականի ապրիլի 14-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17.00 ժամկետով: Համապատասխան որոշման նախագիծը արդեն ներքին շրջանառության մեջ է դրված: Ըստ այդ նախագծի, շարունակելու են գործել նախկին որոշմամբ սահմանված սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չեն:

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, ինչպես նաև սույն որոշումն ընդունելու դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված վարակի դեպքերի թվի աճը,

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը և դրա պահպանվելը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված՝ կանխարգելիչ հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանների և ռեժիմի պահպանման, բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների իրականացումը շարունակելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները զգալի ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել և Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,


հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների շարունակական իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի (հոդված 31), հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի (հոդված 33) անձնական տվյալների պաշտպանության իրավունքի (հոդված 34), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), կարծիքի արտահայտման ազատության (հոդված 42), հավաքների ազատության (հոդված 44), տնտեսական գործունեության ազատության (հոդված 59), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ նույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով` 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշման 1-ին կետում «2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերով.
2) որոշման 7-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելվածների» բառով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությամբ ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն որոշմամբ:

դիտվել է 4505 անգամ
Լրահոս
Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության Ինչո՞ւ հարակից զեկուցող չէ ԳՇ այն գեներալը, բերել եք ՊՆ քարտուղարին, որ ասի՝ ռազմական դրությունը չենք կարող հանել. Էդմոն Մարուքյան Եթե պնդում եք, որ ՀՀ վարչապետը սխալվել է, որ չեք վստահում ՌԴ նախագահին ու ԱԳ նախարարին, ինչ կարող եմ ասել. Գորգիսյանը իմքայլական պատգամավորին Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա Նիկոլի նման ազգադավի կողմից տանուլ տված պատերազմի հետևանքները շատ ծանր են... Հայաստանում հիմնական կոռուպցիոներն են երկրի վարչապետն ու նրա կինը Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն Պատերազմի օրերին Փաշինյանի ընկերը օգնում էր Ադրբեջանին Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից Կորցնելով Քարվաճառը` կկորցնեինք ամբողջ Ղարաբաղը... տեսանյութ «Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը» Մենք ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության քողի տակ բոլոր սահմանափակումները շարունակվում են. Գևորգ Գորգիսյան Հայի տականքը. Պրեմիերա. տեսանյութ Դաժանության տեսանյութերը տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանք պատճառելու համար Նիկոլի բոմժերն ու իրենց դավաճան տերը Փաշինյանն իր բոմժանոցն է կառուցում Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.փողոցներով կքայլեն նաեւ հայ ռազմագերիներ «Թավշյա» ու ժամկետանց «կտեր»՝ բացարձակապես անուղեղ զոմբիների համար Տիկին , կողմնորոշվեք, միգուցե դուք ԼԳԲՏ ե՞ք… Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում
Ամենաընթերցվածները
Շուտով
նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub