Վայե՞լք, թե՞ չարքաշություն. Ավետիք Իշխանյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր խեղճ ժողովրդի «հացին կակա» ասելու մասին և այլն։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, տիկին Նազարյան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների (որի համար, իհարկե՝ մեղավոր են նախկինները) պարագայում 500000-1000000 դրամ աշխատավարձերը արդյո՞ք ենթադրում են «չարքաշ» գոյություն։ Չե՞ք կարծում, որ նախարարներն ու փոխնախարարները, թերևս կարող են միանվագ պարգևավճարներ ստանալ, եթե իրենց ղեկավարած ոլորտներում հանրությանն համար առկա է հստակ առաջընթաց։ Արդյո՞ք առաջընթաց է համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։

Եվ վերջապես պատգամավորների մասին։ Խնդրում եմ բացատրել, թե ի՞նչն է համարվում «չարքաշ» աշխատանք․ անձեռնմխելությու՞նը, անձնական աշխատասենյակ ունենա՞լը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, արտասահմանյան գործուղումնե՞րը։ Իսկ պատգամավոր պաշտոնյաների դեպքում, նաև առավել շքեղ աշխատասենյա՞կը, ծառայողական ավտոմեքենա՞ն, քարտուղարուհի՞ն, թիկնապա՞հը, օգնական-խորհրդատունե՞րը, թե՞ երբեմն պատվիրակությունների ընդունումը, հերթապահ ժպիտով։

Շարքը կարելի է շարունակել․․․

Ներեցեք, տիկին Նազարյան, մտաբերեցի՝ Ձեր իսկապես չարքաշ աշխատանքը։ Չէ՞ որ դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը) ստիպված եք նույնիսկ առանց կարդալու կրծքով պաշտպանել կառավարության, ավելի ճիշտ Սիրելի Առաջնորդի պարտադրած օրենքները, անկախ այն բանից թե ներքուստ համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Չէ՞ որ հաճախ խղճի խայթ եք զգում, բայց նաև չեք համարձակվում նույնիսկ մտերիմների շրջանում արտահայտվել։ Չէ՞ որ կարող եք հայտնվել Սիրելի Առաջնորդի սև ցուցակում և զրկվել «հեքիաթից», որը ձեզ նույն ինքն է պարգևել։ Այո, սեփական «եսը» մոռանալը, դրա համար տառապելը, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը, ծաղրելը, Սիրելի Առաջնորդի աչալուրջ աչքի հսկողության տակ միաձայն կոճակ սեղմելը՝ «մաստեր կլաս» ցուցադրելը, իսկապես չարքաշ աշխատանք է և միանգամայն արժանի բարձր պարգևավճարների։

․․․Ի դեպ, այդ մասին գիտի նաև Սիրելի Առաջնորդը, որն էլ հենց այդ պատճառով նախաձեռնել է պարգևավճարների տրամադրումը։

Ավետիք Իշխանյան

դիտվել է 1339 անգամ
Լրահոս
Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am