Մարդ պետք ա մի քիչ էլ բախտ ունենա. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը։


Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները, եթե չասենք, որ ավելի խորացնելու են ճգնաժամը և կործանելու են տնտեսության կարևորագույն սեկտորները։

Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, հեղափոխակարգ իշխանությունները գնացին բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել առանց այն էլ անտանելի դարդած պարտքային բեռը։ Նույնիսկ սուբսիդավորվող տոկոսների պարագայում կառավարությունը սահմանել է այնպիսի պահանջներ և ամրագրել է այնպիսի ֆիլտրներ, որոնց կարող են բավարարել հակուկենտ տնտեսվարողներ։

Գտնվելով բանկային լոբբինգի ճնշման տակ և նվազագույն գաղափար չունենալով տնտեսության կառուցվածքի մասին, կառավարությունը անտերության մատնեց տնտեսության հիմնական շարժիչ ուժին՝ մարդուն, և օժանդակության առյուծի բաժինը ուղղեց բանկային սեկտորին։

Սրանից մեր բանկերը չպետք է ուրախանան, քանի որ տնտեսության ռեալ սեկտորին չօժանդակելու դեպքում իրենց կողմից տրամադրված վարկային փաթեթները չեն կարող արդյունավետ սպասարկվել՝ անխուսափելիորեն հանգեցնելով ճգնաժամի արդեն երկրորդ ալիքին, որի հիմնական թիրախը լինելու է բանկային համակարգը։

Մինչդեռ բանկերի փոխարեն պետական օժանդակությունը պետք է ուղիղ տրամադրվեր տնտեսվարողներին՝ աշխատավարձերի և վարձավճարների 100%-ոց փոխհատուցման միջոցով՝ առկա աշխատատեղերը պահպանելու, անշարժ գույքի շուկան կայուն պահելու և կառանտինի պայմաններում կառավարության որոշմամբ իրենց տնտեսական գործունեությունը հարկադիր դադարեցրած տնտեսվարողների ֆիքսված ծախսերից ազատելու նպատակով։

Իսկ չգրանցված աշխատողներին, որոնց մեջ մտնում են ստվերում գործող և օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները, կառավարությունը պետք է մշակեր օժանդակության առանձին մեթոդոլոգիա և գործարկեր էքստրաօրդինար գործիքակազմ, որով հնարավոր կլիներ նույնականացնել նրանց և տրամադրեր անհատական օժանդակություն։

Ասվածը տնտեսագիտորեն հիմնավորման լրացուցիչ անհրաժեշտություն չունի, քանի որ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողն էլ կհաստատի, որ այս ոլորտներում ներդրված պետական օժանդակությունը հավելյալ արժեքի տեսքով ժամանակի ընթացքում կվերադառնա ՀՀ պետական բյուջե՝ իրենց տնտեսական կենսագործունեությունը պահպանած տնտեսվարողների կողմից ժամանակին և բարեխղճորեն վճարված հարկերի և տուրքերի տեսքով։

Այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ մտածել և խոսել հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության մասին։

Հ.Գ. Մարդ պետքա մի քիչ էլ բախտ ունենա, որ այդպիսի ճգնաժամային վիճակում նման . . . իշխանություն ունենա»։

դիտվել է 1669 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am