Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատությունից

Իհարկե, չկա մի իշխանություն աշխարհում, որին հաճելի լինեն քննադատությունները: Այնուամենայնիվ, քննադատությունը կառավարման այն գործիքն է, որը մաքրագրում է քաղաքական որոշումները, շտկում է կառավարման թերությունները, այլընտրանքներ ու նորամուծություններ է առաջադրում, հանրային դիսկուրս է ձևավորում և հավասարակշռում է հանրային կյանքը:

Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են խոսում ընդդիմության և լրատվամիջոցների կողմից իրենց ուղղված քննադատություններից՝ նրանց անվանելով ծախու, ուղղորդված կամ իրենց սևացնելու միտումնավոր նպատակ ունեցողներ:

Մի պահ պատկերացրեք՝ չկա քննադատություն: Հանրապետականը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, ընդդիամադիր դաշտի նորաստեղծ մյուս կուսակցությունները պատկերացրեք՝ ոչինչ չեն խոսում: Ընդհակառակը, պատկերացրեք՝ նույնիսկ սաղմոսներ են հյուսում և գովերգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին:

Ենթադրենք նաև՝ ընդդիմության խոսքին տեղ տվող հեռուստաընկերություններն ու կայքերը իշխանության դիրքորոշումներից զատ, հարթակ չեն տրամադրում ընդդիմադիր խոսքին և սկսում են առավոտից երեկո գովերգել միայն Փաշինյանին ու նրա աստվածատուր տաղանդավորներին: Այնպես, ինչպես դա անում են պետական միջոցներով և օտարերկրյա փողերով ապրող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, որոնք մեծ հաշվով անտեսել են (չնչին անդրադարձներով) ընդդիմությանը և լծված են Նիկոլ Փաշինյանին գովերգելու և անցյալը սևացնելու սրբազան գործին: Ընդ որում, ընդդիմության խոսքին քիչ թե շատ տեղ տվող լրատվամիջոցների տեղեկատվական ծավալի մեծ մասը բաժին է ընկնում հենց իշխանության գործունեության լուսաբանմանը:

Այս ամենին պետք է ավելացնենք տասնյակ հազարավոր ֆեյքային բազայի ամենօրյա աջակցությունը, որոնք նպատակ ունեն սևացնել, հայհոյանքի ու անեծքների արժանացնել ընդդիմությանը՝ մատաղ լինելով Նիկոլ Փաշինյանի ու նրա երևելիների ”քրտնաջան աշխատանքին”:

Հիմա հարց: Քննադատության իսպառ բացակայությունը և զոմբիացված լրատվությունը բերելո՞ւ է արդյոք լավ կառավարմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նոր ներդրումների ներգրավմանը, անվտանգության մակարդակի ավելացմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, դատական համակարգի առողջացմանը, սոցիալական նվազագույն ապահովմանը, վիրուսների դեմ պայքարի արդյունավետությանը, արտաքին քաղաքականության զարգացմանը, արցախյան հարցի նպաստավոր կարգավորմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իհարկե ոչ: Ոչ մի ողջամիտ քաղաքական գործիչ չի ասի, “…ինձ մի քննադատեք, որպեսզի ավելի լավ աշխատեմ ”: Սա, թույլ տվեք ասել՝ մանկամտություն է:

Հետևաբար, նույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում՝ մեր իշխանությունները ինչպես երևում է՝ վախենում են քննադատական խոսքից: Իսկ ինչո՞ւ: Պատասխանը առավել քան պարզ է: Որովհետև քննադատությունները ոչ թե ռազմավարական կամ մարտավարական ծրագրերին, կամ ինչ-որ բան անելուն են վերաբերում՝ այլ ընդհակառակը:

Քննադատության է ենթարկվում կառավարական սուտը, կեղծիքը, ուշացած քայլերը, ռեսուրսների սխալ տնօրինումը, մի շարք ոլորտներում անհեռանկար քաղաքականությունը, օրեցօր անկում ապրող հասարակական սպասելիքները, իշխանության ներկայացուցիչների վուլգար ու անպատասխանատու հայտարարությունները, դիլետանտ վերաբերմունքը: Քննատավում է ամեն բան նախկին իշխանությունների վրա բարդելու արատավոր պրակտիկան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված անհիմն դատավարությունները, քաղաքական սպառնալիքները և այլն:

Շուտով լրանում է ձեր բացարձակ իշխանության երկու տարին: Ցույց տվեք մի լավ բան, մի հաջողված ձեռնարկ, մի օգտակար ծրագիր, որը քննադատության է ենթարկվել կամ աջակցության չի արժանացել ընդդիմության կողմից:

Այնպես, որ հարգելիներս մի վախեցեք քննադատություններից, եթե դուք վստահ եք ձեր արդարության, ազնվության ու պրոֆեսիոնալիզմի մեջ: Եթե խելացի ու շրջահայաց գտնվեք, նույնիսկ կարող եք այն ընդունել որպես նվեր, ձրի խորհուրդ, օգտվել ընդդիմադիր խոսքից ու դրանից շահած դուրս կգա մեր երկիրը:

Ու միշտ հիշեք՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե մենք չքննադատենք, վաղը ձեր իշխանական արհեստածին հավաքագրված շարքերը ինքնուրույն են քանդվելու՝ հենց ներքին քննադատությունների ու անհամաձայնությունների պատճառով: Վերջերս պարզել եմ, որ ձեր ներսում էլ կան խելոք մարդիկ, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սխալ ու անհեռանկար ճանապարհի վրա են: Եթե այսօր ընդդիմությունից եք վախենում, ապա վաղը հենց ձեր միջի շրջահայացներն են ձեզ գետնովը տալու:

Հ.Գ. Խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ սա քննադատություն չէր, այլ դիտարկում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 464 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am