Իշխանությունը «բնականոն» ճանապարհով փորձում է ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանից. Ալեքսանդր Կոչուբաև (video)
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ պետությունը «բնականոն» ճանապարհով գնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի ձերբազատվելու քայլին: Այս մասին «Հայելի» ակումբում ասել է նա՝ անդրադառնալով այս պահին Ռոբեր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մարտի 20-ին հրապարկել է հրատապ սկզբունքները: ԵԽ-ն գտնում է, որ
պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։
ՄԱԿ-ից ևս նման կոչեր են հնչում, որպեսզի բոլոր երկրները փոխեն իրենց երկրի կալանավորներից շատերի խափանման միջոցը:
Մանրամասները՝ տեսանյութում.