Կառավարությունը 2 միլիարդ 228 միլիոն դրամ բյուջետային վարկ կտա
Կառավարությունն այսօր փոփոխություն և վերաբաշխում կատարեց 2020 թվականի բյուջեում և 2 միլիարդ 228 միլիոն դրամ բյուջետային վարկ հատկացրեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ ծրագրի շրջանակներում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության կողմից հայաստանյան կապալառու ընկերություններին չվճարված պարտքերը մարելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ պարտատեր 28 ընկերությունները հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ, որովհետև «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018 թվականից ի վեր չի վճարել կատարված ծառայությունների դիմաց, ուստի առաջարկվում է 0.1 տոկոսով բյուջետային վարկ հատկացնել այդ նպատակի համար: