Գնանկում է նկատվում. վարչապետը որ շուկային է անդրադարձել
Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում, և այսօր 360 դրամով է այն հասանելի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գյուղատնտեսական աշխատսնքների այս սեզոնին սա կարևոր է, կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկություն այս պահին չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից պահանջելով տեղեկանալ իրավիճակի մասին:
Վերջինս էլ տեղեկացրեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ. «Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»: