Էրդողանի անսպասելի ժեստը՝ Հայաստանին. Փաշինյանն առայժմ լռում է

Երկու տարի է անցել այն բանից, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն մնացել են նույն մակարդակում, այլև պաշտոնական Երևանն ու Անկարան պարբերաբար հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք բացառապես մեղադրանքներ են եղել՝ ուղղված միմյանց:

Իհարկե, այս հարցում մեծ դեր է խաղում ղարաբաղյան խնդիրը, որի վերաբերյալ Թուրքիան ունի հստակ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում և պարբերաբար օգնության է հասնում «եղբայրական» Ադրբեջանին:

Բայց ահա, երեկ Թուրքիայի նախագահը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

Ինչպես հաղորդեց Ermenihaber.am-ը, այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունից ստացված տեղեկությունից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին։ Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։

Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Այսպես, Թուրքիայում կորոնավիրուսի համավարակը լայն թափով ծավալվում է: Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է չորս հազարով, ընդհանուր Թուրքիայում 38 հազարից ավելի վարակված կա: Իսկ մահացածների թիվը հասել է 812-ի:

Ահա, այս պայմաններում պաշտոնական Անկարան, այն էլ՝ երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանին աջակցելու հայտարարություն է անում, այն էլ՝ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը: Հայտնի չէ, կա՞ արդյոք որոշում՝ արձագանքելու, թե անտեսելու հարցում:

Բայց ինքնին Էրդողանի ժեստը խիստ հետաքրքրական է: Առհասարակ, աղետների ժամանակ պետությունների առաջնորդները նախևառաջ հիշում են իրենց բարեկամ երկրներին, իրենց երկրին օգնած պետություններին ու նրանց ղեկավարներին, այլ ոչ թե այն երկրներին, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեն, և այլ ավելին՝ բազմաթիվ խնդրահարույց հարցեր ունեն:

Ինչևէ, սպասենք Հայաստանի դիրքորոշմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4124 անգամ
Լրահոս
Թե ինչու ոչ մեկ Նիկոլին չէր լուսավորել, որ իր Արցախ մեկնելու ժամանակ Ապրիլյան պատերազմը ավելի քան մեկ ամիս առաջ ավարտվել էր, այդպես էլ մինչ օրս անհայտ է մնում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին․ Գամկրելիձե Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան Անդրանիկ Թևանյան. Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է Նիկոլը առավել, քան նախորդները, պղծեց ամեն ինչ մեր Հայրենիքում ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա Սրիկայություն, անմեղսունակություն, թե՞ անպատասխանատու ոչ կոմպետենտություն Երկրում ամեն մեկն ուզում է շեֆ դառնալ, հավաքվեք, երկիրը փրկեք. Վ. Բոստանջյան. տեսանյութ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ. խորհրդականներ են ուզում ունենալ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից Սպասում եմ, թե երբ է վատ դիմակը մեղավոր նշանակվելու ՀՀ-ում վարակի տարածման համար «Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է Զտումներ՝ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում «Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. ովքեր են նրանք Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել Դավիթ Անանյանը ազատման դիմո՞ւմ կգրի Ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք․ Արամ Բաբաջանյանը պատասխանել է ԱՆ պարզաբանմանը. «Հետք» Պատվաստանյութը կստանանք նախքան կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը. «Ռոսպոտրեբնադզոր» Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։