Թուրքիայում ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 87 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24․900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է ևս 264 մարդ, փոխանցում է Ermenihaber-ը։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 1․846 հիվանդ։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38․226 հաստատված դեպք և մահվան 812 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 247․768 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ Թուրքիայում համավարակի հաղթահարումը մեծապես պայմանավորված է մեկուսացումով։ Նա կրկին կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը