Նիկոլ Փաշինյանի «ապտակը» Լեւոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչն աննախադեպ քննարկում է ծավալել հայաստանյան ներքաղաքական կյանքում: Որն էր ուղերձի հիմնական նպատակը, հարցն այս մի քանի ասպեկտներով է պետք դիտարկել:

Նախեւառաջ աջակցությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու առաջին նախագահի հորդորը ոչ պատահականորեն հնչեց այն օրը, երբ հայտնի դարձավ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր այդ հանձնաժողովում: Որ բոլոր ժամանակներում նրանց միջեւ ինչ-որ մոգական կապ է եղել, այդ մասին փաստում են շատերը՝ դեռ 90-ականներից սկսած, երբ Ղարաբաղում ինչ-ինչ խնդիրների մեջ թաթախված Սերժ Սարգսյանին առաջին նախագահը տեղավորեց իր թեւի տակ ՝ 93-ին նշանակելով պաշտպանության նախարար: Մեր նախորդ նյութում խոսել էինք նաեւ, որ նրանց միջեւ համագործակցությունը եղել է միշտ, դրա վկայությունն էլ ՀԱԿ—ի խորհրդարան անցնելն էր 2012 թվականին: Խոսել էինք նաեւ նյութական համագործակցության մասին, թե ինչպես է հրաշալի քառյակով ընդդիմադդիր դաշտը զբաղեցնելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանը 2 միլիոն դոլար ստացել Սերժ Սարգսյանից: Այսքանով հանդերձ, թվում էր, թե հեղափոխությունից հետո, երբ կատարվել է առաջին նախագահի երազանքը, նա պետք է ընդհատեր Սերժ Սարգսյանի հետ բոլոր կապերը, բայց տեսնում ենք ճիշտ հակառակը: Փոխարենն անտեսեց այս պահին, իսկապես, կարիքի մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու չխոսեց նրա ազատության մասին, այն պարագայում, երբ միջազգային կառույցները չեն դադարում զգուշացնել համաներել կորոնավիրուսի համար թիրախային խմբերում գտնվող անձանց:

Առավել ուշագրավ էր իշխանության պատասխանը, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր՝ տպավորություն է, թե առաջին նախագահը չի ցանկանում, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գա Ապրիլյան քննիչ հանձնաժողով: «Ես կարծում եմ, որ ցանկացած այդպիսի կարևոր պաշտոն զբաղեցրած պաշտոնյա, ինչպիսին նաև առաջին նախագահն է, իր հորդորներով, բնականաբար, ինքը պետք է վճռական պահերին իր տեսակետը կիսի մեր հանրության հետ», - ասում է Քոչարյանը, նշելով՝ այս հորդորն իր համար մի քիչ հասկանալի չէր:

«Այս հորդորն իմ համար մի քիչ հասկանալի չէր այն առումով, որ հորդորը դուրս եկավ այն ժամանակ, երբ որ այդ օրը առավոտյան արդեն Սերժ Սարգսյանը տվել էր իր համաձայնությունը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովին մասնակցելու: Հիմա սառեցնելու խնդիրը. իրավական առումով առաջին նախագահը, եթե մտահոգված է գրգռվածների գրգռված վիճակով, կարծում եմ, որ այդտեղ հանձնաժողովն անելիք չունի, որովհետև հանձնաժողովն ունի սահմանափակ ժամանակ մանդատն իրացնելու : Միաժամանակ նաև այս խնդիրը պարտադրված է մեր Սահմանադրությամբ՝ սահմանադրական կանոնակարգ օրենքի պահանջներով, որը մենք իրացնում ենք»:

Քոչարյանը հիշեցրել է, որ 2016-ին Սերժ Սարգսյանն այցելել է Տեր –Պետրոսյանի առանձնատուն ու ակնակրել՝ գուցե ինչ-ինչ պայմանավորվածություններ են ունեցել, որ շարունակվում է ցայսօր, թող ասեն, իմանանք…Որ Անդրանիկ Քոչարյանը հայտնի ուրացող է եւ պատեհապաշտ ու ժամանակի քննությանը բազում անգամներ չի ենթարկվել ուրանալով ընկերներին, մերձավորներին եւ այլոց, դա փաստ է, բայց փաստ է նաեւ, որ առաջին նախագահին՝ իրենց երբեմնի քաղաքական հորը պատասխանելիս նա պարտադիր պետք է <<ճշտվեր>> Նիկոլ Փաշինյանի հետ: Եւ ուրեմն ինչու է իշխանությանն այսչափ զայրացրել առաջին նախագահի հոդվածը, ինչի ապացույցը նաեւ Քոչարյանի անբռնազբոս պատասխանն է, կարելի է հասկանալ: Մի կողմից թվում էր, թե հոդվածով սաստում է իշխանության ընդդիմախոսներին, համավարակով պայմանավորված իրավիճակը համարում պատերազմական ու հորդորում առժամանակ չքննադատել իշխանություններին այս պատերազմը հաղթանակելու աջակցությամբ, մյուս կողմից` հատուկ ընդգծում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեծ դերակատարումը, վերջինս համարվում է ՀԱԿ կադր: Իսկ Նիկոլ Փաշինյանի մասին, ով առավոտից երեկո էլ հսկիչ է աշխատում, էլ առաքիչ, էլ բժիշկ, էլ վիրուսաբան, ոչ մի խոսք: Այստեղ էլ թաղված է շան գլուխը:

Անի Սահակյան

դիտվել է 5042 անգամ
Լրահոս
Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am