12,2 մլրդ դոլարի համախառն արտաքին պարտք, որը դեռ ավելանալու է

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) վերլուծություն է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Հայաստանի համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դինամիկային:

Վերլուծության համաձայն՝ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11,8%-ով 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019թ.ին 2018թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար:
Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար:
Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018թ.-ի ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:
Կենտրոնական բանկի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար:
Այսպիսով` դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%:
ՏԶՆԿ-ն նաև կանխատոսում է, որ Հայաստանում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա: Դրամի արժեզրկումը ևս (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով: <<Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ: Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը>>,- նշված է ՏԶՆԿ զեկույցում:
Պետք է նկատել, որ ներկայացված դեռևս լավատեսական կանխատեսումները կարող են փոփոխվել: Արտաքին պարտքի սպասարկումը ներքին պարտքի ավելացման հաշվին, ինչ-որ պահից սկսած կարող է այլևս անհնար դառնալ, որովհետև իրականում պարտքի ներքին ռեսուրսները բավականին քիչ են: Պետության թողարկած պետական պարտատոմսերն առանց այդ էլ մեծ պահանջարկ չունեն, կորոնավիրուսի հետևանքով դրանք ավելի անհրապույր դառնալու ռիսկի առաջ են կանգնած: Դեռևս չկան հստակ կանխատեսումներ, թե որքան է լինելու Հայաստանի տնտեսության իրական վտանգը: Դրանով պայմանավորված, եթե պետական բյուջեի հավաքագրումները հնարավոր չլինի ապահովել, ապա կառավարությունը ստիպված կլինի արտքին պարտքի նոր աղբյուրներ փնտրել` ինչպես արտաքին պարտքը սպասարկելու, այնպես էլ բյուջեով նախատեսված նվազագույն պարտավորությունները կատարելու` աշխատվարձերն ու թոշակները վճարելու համար:

Հայկ Դավթյան

դիտվել է 5501 անգամ
Լրահոս
Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Ավտովթարից 4 զինծառայող է մահացել Ինչպես է վարակը տարածվում աշխատավայրում․ Արսեն Թորոսյան Բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առջև Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել Կորոնավիրուսը 100 տոկոսով չեզոքացնելուց հետո հնարավոր է նորից բռնկում. Հայկ Մանասյան. անոնս Արցախը հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ է. Վիտալի Բալասանյան Ինչու՞ են համաճարակի տարածմանը զուգահեռ նվազում օրական արվող թեստերի քանակը Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. արդեն սկսվել են ռեյդեր. Ն. Փաշինյան «ԿԱՄՔ»-ի Արթուր Ալեքսանյանը ազատ է արձակվել Թամրազյանին պահանջ եմ ներկայացրել, որ հաշվետվողականություն լինի սպորտի հարցով․ Ջուլֆալակյանը մանրամասներ պատմեց երեկվա փակ նիստից (video) Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում Բոլորիս համար արդեն հասկանալի է, թե որտեղից են աճում Նիկոլի թվի պղծությունների ոտքերը /լուսանկար/ Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Էժան, հարմար, շահավետ... Համավարակի պայմաններում Արսեն Թորոսյանն ունի ժամանակ դատարկաբանությանը մոտ գրառումներ անելու․ Գևորգ Գեորգիսյան (video) Սոֆիա Հովսեփյանը՝ երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալու թեմայով դիմել է ոստիկանություն (video) Երևան-Մոսկվաև Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը. «Արմենիա» ավիաընկերություն Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը մի կերպ էր զսպում ծիծաղը Փողոցները լվացվում են գիշերը ժամը 3-6-ը, հիմա դա կլինի ժամը 6-8-ը, որ թարմությունը մարդիկ զգան. Մարության Նախագահը նոր նշանակումներ է արել. ովքեր պաշտոններ ստացան Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկայացված միջնորդությունները չքննվեցին. նիստը հետաձգվեց Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական. Գեւորգ Գեւորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...