«Պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ դրամին համարժեք եվրո: Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականգնման աշխատանքներ:  Իմանալ ավելին Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրիում և Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն իսկ պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաև «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքին: Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ներկայումս ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաև նույն ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 Ամփոփելով խորհրդակցությունները՝ վարչապետը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա: «Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ կարևորելով ծրագրերի իրականացումը հատկապես սոցիալական խնդիրների լուծման առումով: «Մենք պետք է ծրագրերի թերակատարումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական կարևոր բաղադրիչ կա»,- նշել է կառավարության ղեկավարը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am