Պորոշենկոյի դեմ քրեական գործեր են բացել
«112 Ուկրաինա»-ն հաղորդում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ 5 հոդվածներով քրեական գործ են բացել:
Համաձայն Գերագույն դատարանի աշխատակիցների դիմումի՝ նախկին նախագահի հրամանների եւ դատավորների նշանակման համար հիմքերը չեն համապատասխանում Սահմանադրության նորմերին եւ «Դատարանաշինության եւ դատավորների կարգավիճակի մասին» օրենքին:
Նշված գործողությունները որակվել են որպես իշխանության կամ ծառայողական դիրքի չարաշահում (364-րդ հոդվածի 2-րդ մաս), դատական մարմինների գործունեությանը միջամտություն (376-րդ հոդվածի 2-րդ մաս), դատական որոշման չկարատում (382-րդ հոդվածի 4-րդ մաս), ինչպես նաեւ գործողություններ՝ ուղղված սահմանադրական կարգի տապալմանը կամ պետական իշխանության բռնազավթմանը (109-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր):