Հնարավոր է, ոչ միայն մեր ավիաընկերությունների մուտքը սահմանափակվի դեպի այլ երկրներ, այլև այդ երկրների օդանավերի մուտքը՝ Հայաստան․ Նավիկ Խաչատրյան

ԵԱՍԱ-ի կողմից անցկացված աուդիտի տապալումը ևս մեկ անգամ վկայում է, որ քաղավիացան անդունդի եզրին է։ ArmDaily.am-ի հետ զրույցում ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը նշեց, որ դեռ 2019 թ-ին ԵԱՍԱ-ի հետ 3 անգամ՝ հուլիսին, նոյեմբերին և դեկտեմբերին հանդիպումներ և խոսակցություններ են եղել և կոմիտեին զգուշացվել է, որ պատրաստ լինեն, քանի որ թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ կան։

«Սակայն Ռեվազյանը սովորության համաձայն, եկավ ելույթ ունեցավ ու ասեց ՝ամեն ինչ լավ է, իրենք Բրյուսելում հանդիպումներ ունեցան, բոլոր հարցերին շատ լավ պատասխանեցին, թերություններ կան բայց դրանք կշտկվեն։ Իրականում կոմիտեում չգիտեն ինչ է անվտանգության աուդիտ անցնելը։ Ես երկու անգամ ուրիշ կառույցի անվտանգության աուդիտ անցել եմ նախկինում և գիտեմ, թե դա որքան դժվար է։ Արդյունքում, փետրվարին կայացած աուդիտը ցույց է տվել, որ ՔԱԿ-ը չի կարող ապահովել թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, որն իր գերագույն պատականությունն է և ոչ թե ՌայանԷյր բերելը։ Ես Տաթևիկի դեմ, ոչինչ չունեմ, բայց Քաղավիացիայի կոմիտեն պետք է ղեկավարի մարդ, ով առնվազն 10 տարվա թռիչքային փորձ ունի։ Դա նույնն է, եթե Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվի 31 տարեկան անփորձ աղջիկը։ Ինչ տարբերություն՝ սա էլ թռիչքային անվտանգության ապահովում է։ ՈՒղղակի կոմիտեում չեն մնացել կադրեր, ովքեր կկարողանային անցնել այդ աուդիտը։ Բոլոր պրոֆեսիոնալ կարդերը դուրս են եկել, կոմիտեն համալրվել է երիտասարդներով, ովքեր ի վիճակի չեն անցնել նման ստուգումներ»։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ սրա հետևանքով, ԵԱՍԱ-ն Քաղավիացիայի կոմիտեին զրկել է ավիաընկերություններին սերտիֆիկատ տալու հնարավորությունից, տրված բոլոր սերտիֆիկատներն էլ դեպի Եվրոպա ուղղությունների համար չեղարկվում են։

«Այնուհետև, կարող են այլ պատժամիջոցներ կիրառվել։ ԵԱՍԱ-ն կատարած աուդիտի արդյունքներն իր մոտ չի պահում, դրանք ուղարկվում են տարբեր երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, ՌԴ, Չինաստան և այլն։ Արդյունքում, բոլոր երկրները կարող են փակել մուտքը մեր օդանավերի համար։ Եթե ՔԱԿ-ը չի կարողանում ապահովել թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը՝ հնարավոր է նաև, որ այդ երկրների օդանավերի մուտքը Հայաստան ևս սահմանափակվի»։

Ըստ Խաչատրյանի՝ այս խնդիրների համար հիմա նախկիններին կաշառակերության մեջ մեղադրելը, մեղմ ասած, շահարկում է։

«Բնական է, որ ավելի լավը երևալու համար պետք է փնովել նախկիններին, հիշեցել Գվինեայի պատմությունը։ Ես բավականաչափ ծանոթ չեմ այդ պատմությանը, բայց եթե Գվինեա կամ Աֆրիկա թռնել չէր կարելի, ուրեմ պետք էր արգելել այդ երկրներ թռնելը։ Եթե որևէ ապրանք տեղափոխելն չի կարելի, ապա դա պետք է որոշումով արգելել ։ Ինչքան ես գիտեմ նման արգելքներ չեն եղել»։

Ավիացիոն խորհրդատուն նշում է, որ այս իրավիճակից կարելի է դուրս գալ՝ քաղավիացիայի նկատմամբ ուշադրությունը բարձրացնելով, մինչդեռ Կառավարության 2018 թ-ի 60 էջանոց ծրագրում միայն 2 նախադասություն է գրված քաղավիացիայի մասին։

«Նախ պետք ստեղծել 10 հոգուց բաղկացած թիմ, որն անկախ կլինի Քաղավիացիայի կոմիտեից ու Տաթևիկ Ռևազյանից, որում ընդգրկված կլինեն նվազագույնը 10 տարվա թռիչքային փորձ ունեցող կադրեր։ Նման թիմը հնարավորություն կունենա լուծումներ առաջարկի ինչպես անցնել ԵԱՍԱ-ի աուդիտը և այլ խնդիրներ»։

Սակայն սրանով բավարարվել՝ ըստ Խաչատրյանի չի կարելի։ Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ևս մեկ անգամ ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտությունն ընդգծվեց։

«Մենք դեռ 2018 թ-ի մշակել էինք 33 էջից բաղկացած զեկույց ՀՀ ավիացիայում վերջին 20 տարվա զարգացումների մասին։ Հետո Ազգային Փոխադրող ստեղծելու համար նախաձեռնողների թիմ հավաքեցինք 28 հոգուց բաղկացած մասնագետներից: Երբ Ռևազյանին ներկայացրինք ծրագիրը անցած հունվարին՝ նա հասկացավ, որ ծրագիրը կյանքի կոչելը բարդ գործ է և մերժեց այն։ Նրան ավելի հեշտ է «Ռայենէյրս» բերել Հայաստան։ Մինչդեռ Հայաստանը փոքր երկիր է՝ մեզ 4-5 օդանավը լիովին բավարար է։ Օրինակ, Արմավիան 5 էյրբաս էր շահագործում, որոնք վերցրել էր լիզինգով, օդանավերը թռնում էին 17 ուղղություններով տարեկան սպասարկում էր 800 հազար ուղևոր 2008 թ-ին ընկերության զուտ շահույթը՝ հարկերը վճարելուց հետ կազմել էր 6 մլն դոլար։ Հայաստանը սկսեց խնդիրներ ունենալ, երբ 2013 հոկտեմբերին որդեգրեց Բաց Երկնքի քաղաքականությունը, դա հանգեցրեց գործող միակ տեղական փոխադրողի սննկացմանը, դրանից հետո ներքին փոխադրողի հետ իրական մրցակցության բացակայության պայմաններում ավիատոմսերի գների շեշտակիորեն աճեցին։ Կարծում եմ, ժամանակն է ամեն ինչ ջնջել և նորից սկսելու»,-ասաց Խաչատրյանը։

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am