«Ճակատի թիկունքում են գտնվում նաեւ մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները». Ղազինյանը՝ Տեր-Պետրոսյանին

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը:

«Հարգանքներս պարոն Նախագահ,

Չեմ թաքցնի, սպասում էի Ձեր խորաթափանց մտքերին եւ ուղենիշային նշանակություն ունեցող գաղափարներին։

Երկար սպասելուց հետո երեկ պատիվ ունեցա ընթերցել Ձեր ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում առաջ քաշված թեզերի եւ ելակետային դրույթների հետ դժվար էր չհամաձայնել։

Մասնավորապես ամբողջովին կիսում եմ Ձեր կոչը Արցախում ընտրական գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելու մասով եւ համաձայն եմ, որ իրական պատերազմական վիճակում գտնվող Արցախում անթույլատրելի է կեղծ հեղափոխականությունը եւ ներքին կայունության ու համերաշխության խաթարմանն ուղղված բոլոր փորձերը։

Նաեւ անվիճելի է Ձեր կողմից առաջ քաշված այն թեզը, որ պատերազմի պայմաններում ներքին քաղաքական գործընթացները պետք է առժամանակ կասեցվեն՝ ներքին էներգիան ու ամբողջ ռեսուրսը ռազմի դաշտում հանուն հաղթանակի փոխակերպելու եւ ներդնելու բարձր առաքելությամբ։

Մինչդեռ չեմ կարող չնշել, որ հոդվածում եւ նրանում տեղ գտած զգոնության եւ սթափության կոչերի հասցեատերն ու արդիականությությունը էապես շեղված են։

Ինչ խոսք, քաղաքական ընդդիմության կարեւորագույն ինստիտուտը Հայաստանի քաղաքական իրականության մեջ արդիականացման եւ կատարելագործման մեծ պահանջ ունեն, եւ դա հավասարապես վերաբերվում է Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմություններին։

Սակայն ոչ պակաս կարեւոր է իշխանության վարքագիծը, որդեգրած քաղաքականությունը, պետական մտածողությունն ու վարվող քաղաքականության գերակայությունների եւ առաջնահերթությունների ընտրությունը։

Առավել անկեղծ լինելու համար պետք է նշեմ, որ այս հոդվածի արդիականությունը էապես կշահեր, եթե այն հրապարակվեր փետրվարի 27-ին եւ հասցեատերը լիներ անօրինական հանրաքվեի քարոզարշավին պատրաստվող եւ այդ շրջանակներում մարտի մեկին երթ պլանանավորող իշխանությունը։

Դուք, լինելով փորձառու եւ հմուտ պետական եւ քաղաքական գործիչ, չէիք կարող չնկատել պետության եւ հասարակության պաշտպանական գծին թաքուն մոտեցող թշնամուն, ում դեմ պայքարը, մակրոնյան ոճով, հիմա որակում եք պատերազմ։ Եվ նկատելով սողացող անտեսանելի թշնամուն, պետք է առաջինը սթափության եւ զսպվածության կոչ անեիք հանրահավաքային օփիումից գիտակցությունը թմրեցրած իշխանություններին չեղարկել մարտի 1-ի երթը եւ դադարեցնել մեծ կուտակումներ ենթադրող քարոզարշավը։

Ձեր սթափեցնող բարձր խոսքը խիստ սպասված էր իշխանության կողմից հասարակությունը հակամարտող ճամբարների վերածելու, ատելության ու թշնամության միջավայր դարձնելու անթաքույց եւ ակնառու գործողություններ կատարելու ժամանակ։ Հավատում եմ, որ դա Ձեզ համար նույնքան անընդունելի եւ վտանգավոր է, որքան մեր հասարակության հայրենասեր եւ սթափ դատող հատվածի համար։

Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Դուք, լինելով Հայկական երիտասարդ պետականության հիմնադիրներից, բոլորիցս լավ գիտեք պետության եւ պետականության գինն ու արժեքը, նշանակությունն ու կարեւորությունը։

ՀՀ իշխանության մարմինների նկատմամբ հեղափոխակարգ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը պետք է որ տագնապի ազդանշան հնչեցներ Ձեր ուղեղում եւ հոգում, քանզի աներկբա է, որ դատարանների եւ խորհրդարանի շրջափակումը, դատավորների հասցեին վարչապետի կողմից հնչեցված խիստ վիրավորական արտահայտությունները, Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ մնացած այլ դատավորների նկատմամբ կիրառված բռնաճնշումները, ՀՀ Սահմանադրության եւ միջազգային օրենսդրության կոպտագույն խախտումներով ուղեկցվող պետականաքանդ օրենսդրության ձեւավորումը ուղիղ սպառնալիք է Ձեր գլխավորությամբ հիմնադրված եւ ծանր զրկանքների գնով կայացածության որոշակի աստիճանի հասած պետության եւ պետականության, հիրավի պատանի ժողովրդավարության համար։

Ինչեւէ, մենք ընդունում ենք Ձեր հորդորը՝ հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում իշխանությանը համակարգային քննադատության չենթարկելու մասով, եւ մեծ հաշվով, այդպես էլ վարվել ենք ստեղծված իրավիճակում։

Սակայն քաղաքական ընդդիմությունը չի կարող ընդհանրապես դադարեցնել իր հիմնական քաղաքական առաքելությունը՝ բացահայտել, ի ցույց դնել եւ քննադատել իշխանության կողմից թույլ տրված կոպիտ եւ աններելի սխալները հիմնականում երկու պատճառով.

1. Ճակատի թիկունքում են գտնվում նաեւ մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները, եւ

2. Չենք կարող հանդուրժել Հայակական երիտասարդ ժողովրդավարության ուղղությամբ իշխանության արձակած հարվածները։

Մեծարգո պարոն Նախագահ,

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն այս պատերազմում եւ հավատացած եմ, որ մենք՝ միասնական ուժերով, կարճ ժամանակում միասին կտոնենք մեր հերթական հաղթանակն այս պատերազմում եւ կկառուցենք հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայկական պետություն։

Աստված պահապան մեր ժողովրդին»։

դիտվել է 992 անգամ
Լրահոս
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am