«Ասում են՝ պատերազմը լավագույններին է տանում. Յուրիի դեպքում էլ է այդպես». Արտակ Դավթյանը՝ Ազգային հերոսի մասին

Ապրիլի 8-ը Հայաստանի ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով շնորհավորում եմ մեծ հայորդու հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Այսպես է շնորհավորել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Ինչպես   տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ասել է. «Ասում են՝ պատերազմը լավագույններին է տանում: Յուրիի դեպքում էլ է այդպես. նա հրաշալի զինվոր էր, ուժեղ հրամանատար, վստահելի և անձնուրաց ընկեր, օրինակելի զավակ ու հայր:


Յուրա Պողոսյանը բանիմաց ու տաղանդավոր մարդ էր, կարող էր իր տեղը գտնել ցանկացած ասպարեզում, սակայն իրեն նվիրեց հայրենիքի ազատագրման պայքարին և իր գիտելիքն ու հմտությունները ծառայեցրեց հենց այդ գաղափարին: Թեև երեք մանկահասակ երեխա ուներ, բայց խիզախաբար նետվում էր կռվի ամենաթեժ կետեր, որովհետև գիտեր՝ պատասխանատու է իր և մյուսների զավակների խաղաղ ու անվտանգ ապագայի համար, որը չէր լինի առանց կռվի հաղթական ավարտի:

Հայաստանի ազգային հերոսը մասնակցել է Արցախի ինքապաշտպանության ուժերի գրեթե բոլոր մարտերին, իր ձեռքերով զենքեր է պատրաստել, եղել է թե´ զինվոր ու հրամանատար, թե´ հետախույզ ու սակրավոր: Ցավոք, հերոսն ընկավ մարտում՝ այդպես էլ չվայելելով իր երազած խաղաղությունը, բայց հասցրեց տեսնել Շուշիի ազատագրումը, որն արդեն իսկ մեծ հաղթանակի սկիզբն էր:

Փառք քեզ, հերո´ս, դու հավերժ թողել ես քո անունը մեր պատմության և հիշողության մեջ»։

 

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am