«Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»․ Լուկաշենկոն սպառնացել է ինքնամեկուսացման ռեժիմը խստացնել
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի հետ միասին անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալու հիվանդանոցներ՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու, բայց նախարարն ասել է, որ «դեռևս կարիք չկա»:
Ինչպես ասել է` Բելառուսում անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման ուղարկվողների նկատմամբ պահանջները կխստացվեն:
«Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»,- զգուշացրել է նախագահը՝ հավելելով, որ չնայած շատ բելառուսների՝ մեկուսացման ռեժիմի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին, քաղաքացիների մեծամասնությունն առավելագույն զգուշություն է ցուցաբերում և փորձում է խուսափել ավելորդ շփումներից։
Բելառուսի առաջնորդը, մասնավորապես, հորդորել է այս թեմայի վերաբերյալ իրարանցում չստեղծել. «Եթե ես կարողանամ ինչ-որ բան անել ձեզ համար, խնդրում եմ՝ ասեք ինձ: Ես այս մասին արդեն ասել եմ Առողջապահության նախարարին»։