Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ բան պատահի, կդիմեմ «Միջազգային քրեական» դատարան, որպեսզի ՀՀ վարչապետին կանչեն պատասխանատվության.փաստաբան (video)
Անցած տարի նոյեմբեր ամսին ես երկու ժամ մասնակցեցի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացա, որ այդ ամենը թատրոն է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Միջազգային քրեական» դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։
Ըստ Սևակ Թորոսյանի՝ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձագանքել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։