Ամենախոցելի վիճակում գտնվողներին սոցիալական աջակցություն չի տրվում

 Արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում աշխարհի բոլոր պետությունները սոցիալական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս:

Հայաստանի կառավարությունը հայտարարել է 9 միջոցառման մասին, որոնք նախատեսված են համավարակի սոցիալական հետևանքների չեզոքացմանը: Առաջին հայացքից` 9 միջոցառումը բավականին հնչեղ է: Բայց երբ փորձում ես հասկանալ, թե քանակական առումով կամ տոկոսային հարաբերությամբ որքան մարդ կարող է դրանցից օգտվել, պարզվում է, որ պետությունը շատ քիչ կատեգորիաների է ձեռք մեկնում:

 Ամենալիբերալ և ամենազանգվածային աջակցությունը, որն ընդունվեց կառավարության վերջին նիստում, նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և մինչ արտակարգ իրավիճակի հայտարարումը, ինչպես նաև դրանից հետո չեն ունեցել և չունեն գրանցված աշխատանք: Նման ընտանիքներին` յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար դրամ աջակցություն է նախատեսվում: Այս ամենազանգվածային աջակցությունից չեն կարող օգտվել միայն սոցիալական անապահովության նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքները: Նման կարգավիճակում գտնվող ընտանիքը չի կարող կառավարության մնացած միջոցառումներից որևէ մեկից օգտվել, քանի որ մնացած միջոցառումների շահառու կարող են դառնալ միայն նրանք, ովքեր ունեցել են աշխատանք, որը մարտի 14-25-ի ընթացքում` այսինքն` արտակարգ դրության հայտարարումից հետո կորցրել են այն:

Ստացվում է, որ ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքը, որը չունի աշխատանք, և ամսական ընդամենը 27 հազար դրամ նպաստ է ստանում, համավարակի պայմաններում պետությունից որևէ աջակցություն չի ստանում, հետևաբար մնում է միայնակ` վիրուսի դեմ դիմաց: Կառավարությանը չի հետաքրքրում թե, օրինակ, 2 երեխա ունեվող ընտանիքն ինչպես է ապրելու ստեղծված ճգնաժամի պայմաններում: Թերևս պատկան մարմիններն առաջնորդվել են այն մտայնությամբ, որ գրանցված աշխատանք չունեցող նպաստառու ընտանիքը համավարակի պայմաններում որևէ կերպ չի տուժել. նա չի կորցրել աշխատանք, իսկ նպաստ, ինչպես նախկինում, այնպես էլ համավարկի պայմաններում, կշարունակի ստանալ:

Կառավարության, վարչապետի և սոցապ նախարարի մտքով չի անցել, որ ընտանիքը 27 հազար դրամով և համավարակից առաջ, և, առավել ևս, համավարակի ժամանակ, չի կարող ապրել: Վստահաբար, նման ընտանիքը ունի չգրանցված աշխատանք, որը համավարկի պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող էր կորցնել: Բայց պետությանը դա չի հուզում: Նա իր քաղաքացուն ասում է` գնա ու լուծիր քո խնդիրները` ոնց ուզում ես: Առանց այդ էլ` լավ օրից չէ, որ քաղաքացին աշխատում է չգրանցված, չի օգտվում արձակուրդի և մնացած բոլոր իրավունքներից: Նիկոլ Փաշինյանը հենց այս շերտի իրավունքներն էր ոտնահարում` ասելով, թե Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան: Սոցիալական աջակցության չափանիշներն այնպես են ընտրվել, որ դրանից հնարավորինս քիչ մարդիկ օգտվեն:

 

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 1710 անգամ
Լրահոս
Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am