էլ ինչ ԵԱՏՄ անդամ, որ Լարսում կանաչ գոտի չունի. Տիգրան Սարգսյանը 4 տարվա մեջ գոնե մի հարց լուծեր

Արդեն օրեր շարունակ տեղեկատվություն է հաղորդվում, որ Լարսի ճանապարհն անանցանելի է, բաց է միայն բեռնատարների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
<<Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով>>,- նշվում է Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ ինչ վիճակում են բեռնատարները տեղափոխություն կատարում. այս հարցը դուրս է մնացել պետական պատշաճ հոգածությունից: Թեպետ պետության կողմից Լարսում հայկական կցորդի՝ Արամ Թանանյանի հետ գրեթե բոլոր բեռնափոխադրողները ամենօրյա կապի մեջ են, սակայն տեղեկությունները, որ գալիս են Լարսի անցակետից, խոսում են այնտեղ ստեղծված խայտառակ վիճակի մասին: «Թեև Թանանյանը հունվարից նշանակված է, բայց իր պաշտոնական նշանակումը եղել է մարտի վերջին, քանի որ Հայաստանից է եկել՝ հիմա նա կարանտինում է, այս շաբաթ նրա կարանտինը կվերջանա, և նա կսկսի ավելի ազատ շփվել։ Սակայն հիմա խնդիրն այն է, որ Լարսում կան վարակված մաքսավորներ։ Լարսը նույնպես հիմա կարանտինի մեջ է, ամեն կերպ փորձ է արվում մաքսավորների և վարորդների շփումը նվազագույնի հասցնել։ Պատկերացրեք, եթե սովորական իրավիճակում 10 մաքսավոր է 500 մեքենա սպասարկում, հիմա 2 մաքսավոր է, իսկ մեքենաների քանակն անցնում է 500-ից, քանի որ սահմանափակումների հետ կապված՝ Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից 2-3 անգամ ավելի շատ մեքենաներ սկսել են անցնել հենց Լարսով, այսինքն՝ մեքենաների հոսքը ավելացել է, իսկ մաքսավորները նվազել են։ Արհեստական խոչընդոտները մի կողմից, Վրաստանում Մառնելուլիի կարանտինը մյուս կողմից, Բաթումիից եկող, Թուրքիայից դուրս եկող մեքենաները նույնպես այս ճանապարհով են անցնում»,- ArmDaily.am
-ի հետ զույցում նշել է «Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը:

«Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեզ Լարսում պետք է առաջինը սպասարկեն, սա է հուշում տրամաբանությունը, բայց դա էդպես չէ։ Հայերիս նկատմամբ սելեկտիվ վերաբերմունք կա։ Վրդովմունքն այն է, որ հերթերը շատանում են, և գոնե ԵԱՏՄ մեքենաները պետք է շատ արագ ձևակերպեն, որ հերթից խուսափել լինի։ Մինչդեռ մենք մեքենա ունենք, որ արդեն 6 օր կանգնած է ու դեռ 5 օր էլ կանգնելու են, որովհետև փորձաքննություն են անցնում»,- ասել է նա: Լարսում հայկական բեռնատարների համար կանաչ գոտի ստեղծումը ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից է: Լարսը Հայաստանը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդամենը վերջերս ավարտեց իր պաշտոնավարումը այս կարևոր պաշտոնում և անմիջապես նշանակվեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ: Կոլեգիայի նախագահի պաշտոնը ամենաբարձր կառավարչական պաշտոնն է ԵԱՏՄ-ում: Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում, որպես Հայաստանի կողմից առաջադրված թեկնածու, Տիգրան Սարգսյանը չկարողացավ Հայաստանի համար գոնե այդ մի հարցը լուծել` ապահովել ցամաքային ճանապարհի կանաչ գոտին: Ի դեպ, Հայաստանը ԵԱՏՄ կազմում ընդգրկվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Ժամանակին, երբ դեռ քննարկվում է մեր երկրի այդ կառույցին անդամագրվելու հարցը, Տիգրան Սարգսյանը` իբրև վարչապետ, կարծիք էր հայտնել, որ Հայաստանը չի կարող ընդգրկվել ԵԱՏՄ-ում, քանի որ ցամաքային սահման ո'չ ՌԴ-ի, ո'չ էլ անդամ որևէ երկրի հետ չունի:

Նկատենք, որ Հայաստանը օդային ճանապարհների համար ԵԱՏՄ անդամ երկրներում, մասնավորապես Ռուսաստանի օդանավակայաններում ունի կանաչ գոտի, և ՀՀ ուղևորներն այնտեղ սպասարկվում են առանձին ռեժիմով: Եթե ժամանակին Լարսում կանաչ գոտու ստեղծումը դրվեր որպես անդամագրման նախապայման, թերևս այդ հարցը ի սկզբանե լուծված կլիներ: Բանակցային փուլում այս հարցը չբարձրացնելը հայկական կողմի բացթողումն է, որը պետք է հետագայում գոնե լրացվեր: Ցամաքային ճանապարհով կանաչ գոտու ստեղծումն այս իմաստով Տիգրան Սարգսյանի համար անձնական պատվախնդրության հարց պետք է լիներ: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա Հայաստանի թե' նախկին, թե' ներկա իշխանությունները ևս այս հարցում լրջորեն ձախողվել են: Արդյունքում տուժում են վարորդներն ու բեռնափոխադրումները:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3066 անգամ
Լրահոս
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am