«Պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է.

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի և նրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը հնարավոր է դառնալու ուժեղ և էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառնալու են ուժեղ կառավարություններին:

Այս օրերին միջազգային մամուլը դարձել է ապագայի հայելի, ըստ որի՝ կորոնավիրուսից քաղվող ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ փորձագետների և ոլորտային մասնագետների նկատմամբ վստահության վերականգնումն է: Մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե կառավարությունների, այլ փորձառու գործիչների, փորձագետների ու մասնագետների հայտարարություններին ու վերլուծություններին: Կառավարությունները այս օրերին վերածվել են վիճակագրական տվյալներ հրապարակող և իրավիճակի հետևից վազող կազմակերպությունների:

2008թ. ֆինանսական ճգնաժամը, արաբական գարունները, 2015թ. փախստականների հետ կապված հարցերը, ռազմական բախումները, համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունները, և համընդհանուր հիմնախնդիրները պատճառ դարձան արհեստավարժ կառավարությունների նկատմամաբ վստահության անկման և պոպուլիզմի հաղթարշավի համար: Սակայն համավարակային ճգնաժամը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները կրկին մեծացնում են կառավարման մասնագիտական ներուժի անհրաժեշտությունը:

Համավարակի նախնական փուլերում փորձառու գործիչները, ոլորտային մասնագետները, կառավարման փորձագետներն ու առաղջապահական ոլորտի գիտական հանրույթը պարբերաբար նախազգուշացրել են կառավարություններին՝ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին: Ցավոք պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով: Արդյունքում մեծ ռիսկերի են ենթարկվել հասարակության առողջությունն ու մարդկային կյանքերը:

Այսօր էլ համավարակի պայքարի առաջին գծում մասնագետներն են, իսկ համաշխարհային տնտեսության, սոցիալական կյանքի և բիզնեսի հետագա ճակատագիրը կախված է միմիայն ոլորտային մասնագետներից: Աշխարհում պրոֆեսիոնալիզմը վերականգնում է իր դիրքերը՝ ի հաշիվ պոպուլիստական ու մանիպուլյատիվ մոտեցումների: Սուտը, կեղծիքը, խաբեությունը և անպատասխանատվությունը նույնիսկ համաշխարհային Պողոսների համար այլևս անընդունելի են:

Մեզ կրկին անհրաժեշտ է լինելու կազմակերպել համահայկակական մասնագիտական ներուժի հավաքագրում և ներգրավում: Հայաստանի տնտեսության ու սոցիալական պատասխանատվության կարողությունների պահպանումն ու առողջացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Կառավարության կազմում, առավել ևս օրենդիր մարմնում այսօրվա դիլետանտիզմը հակադարձ համեմատական է ստեղծված իրավիճակին: Ուստի Նիկոլի և կառավարության առաջին քայլը պետք է լինի ըստ ոլորտների մասնագիտական խորհրդատվական խմբերի ձևավորումը՝ հակաճգնաժամային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու համար:

Որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է շատ արագ վերականգնել քաղաքական հանդուրժողականության ու քաղաքացիական համախմբման միջավայրը: Դադարեցնել քաղաքական դատավարություններն ու տեղեկատվական հարձակումները: Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ: Բոլոր տիպի մեծ կամ փոքր ներդրումները (անկախ նրանից թե ինչ ծագում ունեն դրանք), պետք է դառնան գերնպատակ: Պետք է վերանայվեն պետական բյուջեի ծասային և եկամտային մասերը, նախատեսվեն տնտեսության հակաճնաժամային ծրագրերի իրականացման համար պետական և մասնավոր սեկտորների և այլ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները:

Բնականաբար անհրաժեշտ գործողությունների ցանկը շատ ավելի մեծ է: Իսկ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միմիայն մասնագետներ: «Ոչինչ, որ դիլետանտ են, կաշխատեն կսովորեն» հարմարվողական մոտեցումը այլևս պետության դեմ նախապատրաստվող նոր տիպի հանցագործությունների շարքից են լինելու»:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում․ էլ ինչե՞ր կարելի է անել հանուն նեղ անձնական կամ թիմային ամբիցիաների Գոգյանի ու Թամրազյանի մասնակցությամբ փակ նիստ գումարելու հրահանգ Փաշինյանն է տվել Արայիկ Հարությունյանի վերջին նշանակումները Մոսկվայում շատ վատ են ընկալվել Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը Բաբայանը Արցախում Փաշինյանի համար հակակշի՞ռ է Քաղաքական որոշում. Մարուքյանի խնդրանքը բավարարվել է, բայց պահել են նրա աշխատավարձից «Գամարջոբա բատոնո Նիկոլ, սերդեչնի պրիվետ ատ Ամիրան Գամկրելիձե» Կեղտոտ գործիք Փաշինյանի ձեռքում․հաջորդը ում դեմ է օգտագործվելու Արշակ Կարապետյանը Նույնիսկ Արփիին չեմ գրկել. ինչու՞ չի ինքնամեկուսանում Հրաչյա Հակոբյանը, չնայած՝ երեկ եղել է կառավարական ամառանոցում (video) Ինչու՞ Փաշինյանը ինֆեկցիոն հիվանդանոցում չէ, այլ գնացել է Սևան՝ նշելու իր 45-ամյակը.Աղեկյանի ակցիան (video) Նիկոլ Փաշինյան, ես սրտի հիվանդություն ունեմ, այլևս դժվար թե կարողանամ Ձեր պատասխաններին դիմանալ.սպա (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից ստել է.սպան հակադարձում է Արթուր Դավթյանի խոսքին (video) Շնորհավոր Նիկոլ ջան, այսօր ստի ծնունդն ա.Նարեկ Սամսոնյան (video) Նիկոլ, մի հատ դուրս արի տես՝ ոչ ոք չի հավատում, որ դու կորոնավիրուսով ես վարակվել.Նարեկ Սամսոնյան (video) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. հաստիքներ են ավելացվում Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Թրամփն ու Մերկելը վիճել են. ԱՄՆ նախագահը Ռուսաստանին հրավիրում է G7-ի համաժողովին Կրակի է մատնվել Արգել գյուղում գտնվող չշահագործվող դպրոցը. ժամանել են մի քանի մարտական հաշվարկով հրշեջներ Արտակարգ դեպք. 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է Համադրեք՝ առանց ավելորդ գնահատականների, եթե հնարավոր է Օրբելյանը՝ դատախազին. Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար Հակահամաճարակային քաղաքականություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: