Փող, փող, փող՝ ով ճռռա, ով գնա սանատորիա

Պարոն Փաշինյան, մարդուն որքա՞ն փող է հարկավոր երջանիկ լինելու համար… Նկատի ունեմ՝ ամբողջ կյանքում… Ձեր աչքերն իզուր հաշվիչի պես մի պտտեցրեք, հարգելի վարչապետ, չկա այն թիվը, որ կերջանկացնի մարդուն: Շատ փողից ավելի շատը կա, ավելի շատից՝ ավելի շատը, եւ այսպես շարունակ: Մարդ կա՝ 1 միլիոն դոլար ունի, բայց խիստ անհանգիստ է, որովհետեւ հարեւանը 2-ն ունի: Գիշերները չի քնում՝ ո՞նց, ախպեր, սկսում է հաշվել, գցել-բռնել, թե հարեւանն ինչպես է կպցրել երկրորդ միլիոնը: Բախտ ունի, էլի, օդից էլ է փող բռնում…

Իսկ ի՞նչ ասեմ մեր մասին, որ քնեցինք, արթնացանք ու տեսանք շուրջներս փռված թավշյա մարգագետին՝ լիքը նոր միլիոնատերերով: Օրը մեկն աշխատանքի էր գնում նոր մեքենայով, օրը մեկը բնակարանն էր փոխում, օրը մեկը միլիոնավոր դոլարներ արժեցող վոյաժներ է անում… Չէ, եղբայր, ինչպես գիտենք՝ наши люди в булочную на такси не ездили… Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում, անբացատրելի բան: Արայիկ Միրզոյանն իր քոսոտ աշխատավարձով ու պարգեւատրումներով հազիվ թե կարողանար նոր բնակարան գնել: Կաստում-շլվար՝ գուցե, գուցե լվացքի մեքենայի, հեռուստացույցի ու փոշեկուլի վարկը կարողանար փակել, բայց բնակարա՞ն, էն էլ մինչեւ աշխատավարձի բարձրացումն ու կանոնավոր պարգեւատրություննե՞րը… Չեմ հավատում: Չլինի՞ բախտ ունի կամ օդից է բռնում: Եվ նրա նման հազարավոր միլիոնատերեր՝ ԱԺ-ում, կառավարությունում, դատախազությունում, նախարարություններում:


Ում պաշտոն են տվել՝ 2 տարում դարձել է միլիոնատեր: Մի այնպիսի օլիգարխ էլ չկա, որ ասեմ՝ նրանից են խլել այդ փողը: Բիզնեսն իրենց խելքի բանը չէ, տնտեսվարելն ընդհանրապես հակացուցված է այս կառավարությանը… Բա որտեղի՞ց են ճարում փողը: Մարդ քիչ է մնում մտածի՝ բյուջեն են լափում: Ասում եք՝ անհնա՞ր է: Իսկ ինչո՞ւ է անհնար: Եկեք մի տեսնենք՝ ո՞վ էին, ինչ են դարձել:

Երբ Նիկոլն ինձ նման ժուռնալչի էր, կարգին մարդ էր: Էսօրվա պես հիշում եմ՝ թերթի դեմ գործեր էին հարուցել եւ տուգանել 2-ական միլիոն դրամով: Հայցվորներն էլ թափով մարդիկ էին՝ օլիգարխներ, Նեմեց Ռուբո, Ալրաղացի Լյով, Լֆիկ: Նիկոլը համաշխարհային աղմուկ էր դրել՝ հասեք, օգնեք, թերթս փակվում է: Բարեբախտաբար, գթասիրտ մարդիկ կային, օգնեցին, փրկեցին թերթը, ու մի բան էլ ահագին փող մնաց տակը: Թեեւ ասում էին՝ օլիգարխներն իրենց փողից հրաժարվել էին։ Բայց ի՞նչ իմանային այդ մարդիկ, որ Նիկոլը դառնալու է վարչապետ եւ արդեն ինքն է սպառնալու լրատվամիջոցներին ու լրագրողներին: Ինչեւէ, ինձ նման ժուռնալչի Նիկոլը Սերժի սխալի արդյունքում դարձավ վարչապետ, բայց այնպիսի վարչապետ, որ կատարելագործել է փող «կպցնելու» նուրբ արվեստը: Մի քիչ ուշադիր հետեւեք վարչապետ Փաշինյանի գործողություններին եւ անմիջապես կտեսնեք, թե ինչով է զբաղված կորոնավիրուսի այս դժնդակ օրերին: Նա փող է հավաքում՝ սփյուռքից, ազգի մեծահարուստներից, խաղում նրանց հայրենասիրական զգացմունքների հետ, SOS է ուղարկում հարուստ երկրներին, ԵՄ-ին, Հայաստանում գործող դեսպանատներին՝ օգտագործելով օրըստօրե վատթարացող համաճարակային դրությունը: Փող, փող, փող… կոտորվում ենք, վարակը գնում է, դեմն առնել չենք կարողանում, մարզահամերգային համալիրը հոսպիտալ ենք դարձրել՝ էս էլ նկարները, մարզերում արդեն սպորտային դահլիճներն ենք նախապատրաստում, հատ-հատ զանգում եմ հպարտ քաղաքացիներիս՝ ուտելու հաց չունեն, փող հասցրեք, փող, փող, փող… Գազը կրկին թանկանում է, էկոնոմիկայի նախարարս սարսափելի բաներ է պատմում սուպերմարկետներից՝ ոսպն ու հնդկաձավարը սկսել են մեզ վերեւից նայել, կոտորվում ենք, հասեք, փրկեք:

Այս պահին, երբ բոլորի պես իմ տեղն էլ է նեղ, որովհետեւ գամվել եմ բազմոցին, չեմ աշխատում ու չգիտեմ, թե երբ կավարտվի այս մղձավանջը, փող ճարելու Փաշինյանի ջանքերը քննադատելն իմ կողմից սխալ կլիներ: Բայց հենց հիշում եմ մուլտիմիլիարդեր դարձած նրա ընտանիքի, բիրդան միլիոնատերերի խմբակի ու այն այլանդակությունների մասին, որ մեր գլխին բերեցին այս երկու տարում, ուզում եմ խախտել ինքնամեկուսացումս ու հարց ուղղել վարչապետին՝ ինչի՞դ է պետք այդքան փողը, որ հիմա էլ նոր ֆոնդ ես բացել ու կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ ես հավաքում: Ո՞վ է վերահսկում այդ գումարները, ո՞վ է հաշիվ տալիս… Կորոնավիրուսը շուտով կավարտվի՝ հուսանք, իսկ դուք դեռ ապառնի ժամանակով եք խոսում հանրության ամենախոցելի խավերին օգնելու մասին՝ նպաստ ենք տալու, դեղորայք ենք տալու, վճարելու ենք չաշխատած օրերի օրավարձը… ե՞րբ եւ ամենակարեւորը՝ ինչպե՞ս, մեխանիզմ կհուշե՞ք… Եվ պետք էր այսքանից հետո էլ քաղաքացիների հեռախոսների վրա՞ հսկողություն սահմանել, վախեցնել, մատ թափ տալ նրանց վրա՝ տես, հաաաա, ավել-պակաս խոսես՝ իսկույն կտեղորոշենք ու «կինքնամեկուսացնենք»:

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ

դիտվել է 828 անգամ
Լրահոս
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am