Ռոբերտ Քոչարյանին պետք է բժշկական օգնություն.քրեակատարողական հիմնարկը այդ օգնությունը չի կարող ապահովել.Խուդոյան (video)
Ամբաստանյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երեք շաբաթից ավել է տեղի չեն ունենում: Նիստերի չկայանալը պայմանավորված է գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով:
hayeli.am-ը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ խոսել է թեմայի շուրջ, Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի ու կորոնավիրուսով պայմանավորված կալանավայրերը «բեռնաթափելու» ու մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյան խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունից:
Մանրամասները՝ տեսանյութում.