Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաներից կարելի է ենթադրել, որ «ով կմեռնի, ուրեմն իր ճակատագիրն էր»

«Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։

Վարակն ինքնին այնքան մահեր չի բերելու իր հետ, որքան տնտեսական անկում և ճգնաժամ։ Դա է պատճառը, որ ավելի ու ավելի լսելի է դառնում այն անձանց տեսակետը, որոնք ասում են՝ պետք է հրաժարվել կարանտինից ու ինքնամեկուսացումից, վերադառնալ բնականոն կյանքին, քանզի մարդիկ կարող են փրկվել կորոնավիրուսից, սակայն մի քանի ամսից կմահանան սովից ու աղքատությունից։

Եթե ուշադիր հետևենք մեր կառավարության քայլերին, թե ինչպես է պայքարում վիրուսի դեմ, կհասկանանք, որ իշխող թիմին ևս սկսել է ավելի շատ հուզել երկրի տնտեսական կացությունը և ոչ այնքան ազգաբնակչության առողջական վիճակը։ Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռևս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին։ Նաև պետք է մտածել ինչպես անել, որ ուժեղացնենք մեր առողջապահական համակարգը, որ հիվանդների կյանքը հաջողվի փրկել։ Այսօր դա արդեն մասնավոր բուժհիմնարկների խնդիրը չէ այլևս, այլ՝ պետության։

Սակայն, ելնելով նրանից, որ երեկ հայտարարվեց, թե վարակվածների թիվը նվազել է՝ մեկ օրում ընդամենը 11 նոր վարակված ունենք, և կառավարության անդամների կեղծ-լավատեսական նոտաներից, կարելի է ենթադրել, որ որոշել են գնալ կարանտինն ու արտակարգ դրությունը հանելու և բնականոն կյանքի անցնելու ճանապարհով։ «Ով կհիվանդանա՝ կհիվանդանա, իսկ ով կմեռնի, ուրեմն դա է իր ճակատագիրը, ինչ արած» մտայնությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am