Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 649-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3144 նոր դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 75 մարդ, մահացածության թիվը 649 է:
Նշվում է նաև, որ ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 1326 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 347 343 դեպք, 74 769-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 284 882 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: