Վրաստանում կորոնավիրուսի բուժման ծախսերն ամբողջովին հոգում է պետությունը. Տիկարիձե
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը դեռևս ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, նախարարը չի բացառել, որ այդ գործընթացին կարող են միանալ մասնավոր ապահովագրական ընկերությունները:
«Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսով հիվանդների բուժումն ամբողջությամբ փակում է պետությունը, սակայն կարծիք կա, որ ապահովագրական ընկերությունները կարող են միանալ ինչպես առցանց սպասարկմանը, այնպես էլ ֆինանսական աջակցությանը»,- ասել ՝ Տիկարիձեն:
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 188-ի, 2 մարդ մահացել է, 39-ը՝ ապաքինվել: