Տղուս ուղարկեցին այստեղ՝ գլուխը կուտեն․ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվողի հայր
Ռուսաստանում 9 տարի առաջ ադրբեջանցու սպանելու մեղադրանքով հետախուզվող Միսակ Լազարյանի հայրը վստահ է՝ որդու համար արտահանձնումը կարող է ճակատագրական լինել, քանի որ մտավախություն ունի՝ ադրբեջանական համայնքը կարող է վրեժ լուծել նրանից։
«Ադրբեջանական համայնքը այնտեղի որ կա, իրենք բոլորը կապ ունեն թմրանյութերի, մեծ գումարների հետ, ես հարյուր տոկոս գիտեմ՝ Աստված չանի՝ տղուս ուղարկեցին այստեղ, ինքը մինչեւ վերջ չի նստի, գլուխը կուտեն։ Ադրբեջանը կարա անգամ Ռուսաստանից պահանջի, որ հանձնեն տղուս Ադրբեջանին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Լազարյանը։