Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, պրեմյայիս կեսը կտամ նրան

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տարեկան պարգևավճարը ընդամենը 1 միլիարդ դրամ է կազմում, որը եթե բաժանելու լինեին բոլոր թոշակառուներին,

ապա տարեկան կտրվածքով յուրաքանչյուրին կհասներ ընդամենը 1988 դրամ գումար, իսկ մեկ ամսվա համար 150 դրամի կարգի ծիծաղելի մի թիվ: Ու դրանից հետո Փաշինյանը ինքն իրեն գովաբանել է, թե թոշակները 3000-5000 դրամով բարձրացվել են, ինչը հնարավոր է դարձել վերը նշված պաշտոնյաների լավ աշխատանքի արդյունքով: Ասել կուզի` ավելի լավ է թոշակառուն ամսվա կտրվածքով 165 դրամ պակաս ստանա, փոխարենը մենք ունենանք նորմալ վարձատրվող և կոռուպցիայով չզբաղվող պաշտոնայներ, որոնց աշխատանքի շնորհիվ հետագա տարիներին ևս կարողանալու ենք թոշակ բարձրացնել:
Այն, որ պաշտոնյան, հատկապես բարձրաստիճան պաշտոնյան պետք է պատշաճ վարձատրվի, միանգամայն ընդունելի է: Բայց երբ այս մասին խոսող վարչապետը միանգամայն սուտ թվեր է ներկայացնում հանրությանը` թաքցնելով պարգևավճարների իրական չափը և ներկայացնելով բազմակի անգամ ավելի փոքր պարգևատրման թիվ, քան կա իրականում, սա նշանակում է գործ ունենալ պարզ խաբեբայության հետ: Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը որտեղից է վերցրել այս 1 մլրդ դրամ թիվը, բայց ինչպես կասեր դասականը` ասելը քիչ է, փաստերն ավելի զորավոր են:

Պետական տարբեր մարմիններում պարգևատրումների չափի վերաբերյալ լրատվամիջոցները տարբեր պաշտոնական պատասխաններ են հրապարակել: Ըստ այդմ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598,360,000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս տեղեկատվությունը տրամադրել են ՊԵԿ-ից` Թերթ.ամ-ի հարցմանն ի պատասխան: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների, քարտուղարուհու և ՊԵԿ այլ պաշտոնյաների պարգևավճարների ֆանտաստիկ չափի մասին ևս հրապարակումներ եղել են, որոնց մասին լրացուցիչ հիշատակելը թերևս ավելորդ գլխացավանք է: 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների ընդհանուր թիվը 14 ամսվա համար կազմել է 2 մլրդ 102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։ Այսինքն` ամսական քաղաքապետարանի աշխատակազմին և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150 մլն. դրամ կամ շուրջ 315 հազար դոլար պարգևավճար։ Լրատվամիջոցները նաև հրապարակել են, որ վարչապետի աշխատակազմի պարգևատրման չափը 2019 թվականին կազմել է 1 մլրդ դրամ, իսկ ԱԺ պարգևատրումը կազմել է 2 մլրդ դրամ: Չհաշված տարբեր նախարարությունների, մարզպետարանների, կոմիտեների և այլ կառույցների պարգևատրումները: Պարզագույն թվաբանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 1 մլրդ դրամ թիվը պարզունակ սուտ էր` հանրությանը մոլորության մատնելու նպատակով:
«Ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել՝ թե ինչ-ինչ հարց ենք լուծել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով: Մենք կարողացել ենք 2019թ. ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով մենք մեկ միլիոն իննսուն հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել ենք: Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկման հետևում ինչ կա»,- հայտարարել է Փաշինյանը:

Վերը հիշատակված թվերն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ է փաստում թվաբանությունը. ներկայացված թվերի գումարն մոտ 10 մլրդ դրամ է: Եթե սրան էլ ավելացնենք տարբեր նախարարությունների և պետական այլ գերատոսչությունների աշխատակիցներին տրված պարգևավճարները, գումարը միգուցե տասնապատկվի:

Մի տեսակ անհարմար է, երբ երկրի ղեկավարի խոսքերը հայտնի հեքիաթի թագավորի ասածն են հիշեցնում. «Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է...»:

 
Հայկ Դավթյան

դիտվել է 4931 անգամ
Լրահոս
Գրիգոր Հասրաթյանի փողոցում բախվել են «ՎԱԶ-2121» և «BMW 528i» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ Պետրոս Ղազարյանը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահի հետ զրույցը վերածեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով. Արա Գալոյան Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա սպան Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Իսլամական Իրանում դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն», քրիստոնեական Հայաստանում` հանում դպրոցական ծրագրից Պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները (Տեսանյութ) Կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է, մահվան դեպքերինը՝ 739 Ալագյազ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները. կա տուժած Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի համար Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին. ԱԻՆ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Վայոց ձորի մարզում 74-ամյա վարորդը LADA-ով բախվել է ցանկապատին և բարձրությունից ընկել բնակչի հողամասի մեջ․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Աղձք գյուղի ջրանցքը քաղաքացի է ընկել Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները «Դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա Անհետ կորել է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը․ընտանիքը մտահոգություն ունի՝ գուցե վերջինս հատել է սահմանը ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ով հրաժեշտ կտա պաշտոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub