Վարձով տների գները կընկնեն. վարչապետ
Քաղաքացիներից մեկը վարչապետին հարցնում էր՝ ե՞րբ են վարձով բնակարանների գները կարգավորվելու օրենքի շրջանակներում. «Ում մտքով ինչ գին անցնում է՝ ասում են։ Միջին վիճակով վարձով տունը սկսում է 100 հազար դրամից, գոնե լինի գնահատման համակարգ ու պարտադիր վարձակալման պայմանագիր»։
«Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչնն այդքան էլ լավ չէ, որովհետեւ կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»,- ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: