Հիմա ճգնաժամի մեջ ենք գտնվում. վարչապետը՝ ուսուցիչներին պարգևավճար տալու մասին

Իհարկե, ճգնաժամը անխուսափելի է,  բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետև առանց այն էլ խնդիը կա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատեր Սարգիս Օսիպովի այն հարցին, թե ինչքա՞ն պետք է այս վիճակը շարունակվի, ի՞նչ գործողությունների ծրագիր կա այս վիճակից դուրս գալու և աստիճանաբար բնականոն կյանք վերադառնալու համար:

«Մենք կկարողանանք տնտեսական և սոցիալական միջոցառումների արդյունավետ փաթեթ ընդունել և իրականացնել: Հակաճգնաժամային 9 միջոցառումներ են ընդունվել, և մենք առաջնահերթ ենք համարում կապիտալ ներդրումները, մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները, տեխնոլոգիաների, գիտության զարգացումը, և գիտելիքահեն տնտեսությունն ենք պատկերացնում՝ որպես ճգնաժամի հաղթահարման երկարաժամկետ ռազմավարություն: Ճգնաժամի պատճառով դպրոցները փակեցինք և պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը թեպետ ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականցնելու: Իսկապես, այստեղ մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք արեցին, ես հպարտանում եմ ներանցով, շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց վարչապետը:

2020թ. հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ տասը տոկոսով բարձրացել էր: Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատվարձը և այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումներ տանք, որոնք այս ճգնաժամային պայմաններով կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել: Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք և սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը՝ կրկին շնորհակալ եմ ուսուցիչներին»,-ասաց վարչապետը և գավելեց, որ սա Հայաստանի պրոբլեմը չէ, համաշխարհային պրոբլեմ է, և համաշխարհային տնտեսությունն այսօր գտնվում է փլուզման պրոցեսի մեջ, իսկ ճգնաժամը պետք է դիտարկել որպես հնարավորություն:

 Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանստաստիկ աշխատանք են անում, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում անընդնհատ քննարկում էինք ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,-  օգտատերերից մեկի հարցին ի պատախան, որ այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, արդյո՞ք պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրաացվի , նման պատասխան տվեց  վարչապետը:

 «Այս պահին շատ մարդիկ մնացել են գործազուրկ: Ճգնաժամի պայմաններում արդեն վատ չէ, որ մենք կարողացել ենք ուսուցիչների համար լիարժեք աշխատանք և վարձատրություն ապահովել, սա որպես մինիմում մի փոքր առավելություն է այն քաղաքացիների նակտմամբ, որոնք զրկվել են աշխատանքից և աշխատավարձից, որոնց օգնելու և աջակցելու խնդիր ունենք հիմա»,- եզրափակեց նա:

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am