Ես հպարտանում եմ «Իմ քայլը» խմբակցությունով. Դրա գնահատականը տվել է Ադրբեջանը. Նիկոլ Փաշինյան (video)

«Այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաներին: Երբ հարցը կարդում էի, միանգամից հիշեցի այն քննադատությունները, որ ինձ երկար տարիներ ուղղվում էին, երբ ես ԱԺ պատգամավոր էին, ասում էին՝ ինչ ես անում, խոսում ես միայն: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ խորհրդարան բառը, և, ընդհանարապես, խորհրդարան երևույթն ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, և այն նշանակում է խոսելու տեղ: Սա շատ կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, և խորհդարանը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա: Այս առումով խորհրդարանում խոսելը իրականացվող հիմնական գործն է»,- պատասխանելով օգտատեր Էդգար Հարությունյանի այն հարցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

Հիշեցնենք, որ քաղաքացին հարցրել էր, թե արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը հասցրել է հիասթափվել: «Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք և նոր՝ ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»,-նշել էր քաղաքացին:

Փաշինյանը  նշեց, թե խորհդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանից, երբ ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Այդ ընտրությունների անցկացման հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանն ունի կարիք երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորելու»,- հավելեց նա:

Վարչապետը նկատեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին արդյունավետ եւ դրա մասին է խոսում վիճակագրությունը:

«ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը ըստ որի, ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

Այսինքն պատգամավորների գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել:


Վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, դրա մասին է խոսում նաև վիճակագրությունը:

«Ես կարող եմ հիշել սահմանադրական հանրաքվե նշանակելու հարցի մասին քննարկումը. այդ հարցի քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ»,-ասաց Փաշինյանը:

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am