Մեր պատմության մեջ հարստության եւ հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի հետ. Փաշինյան
«Մեր պատմության ընթացքում, ցավոք, հարստության եւ հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի եւ հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանակակից աշխարհի օրինակը ցույց տալ: Եթե մենք 30 տարի առաջ տեսնեինք, թե ովքեր էին աշխարհի հարուստ մարդիկ, մենք կտեսնենք նավթային մագնատների, իսկ այսօրվա հարուստ մարդկանց ճնշող մեծամասնությունը նրանք են, որոնք զբաղվում են գիտելիքի, տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեությամբ:
Տնտեսության զարգացման գլխավոր պայմանը գիտելիքի ու տեխնոլոգիաների տիրապետող մարդն է: Սա սկսվում է դպրոցում, շարունակվում է բուհում»,- քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ աղքատության եւ բարեկեցության սահմանը գիտելիքն ու հմտությունն են: