Նիկոլ Փաշինյանի խորհրդականը վարկային կազմակերպություններից մեկի գլխավոր տնօրենն է. Հանրային Հեռուստաընկերություն

Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։ 1lurer.am-ն ուսումնասիրել է, թե ինչ այլ անձանց և կազմակերպությունների հետ էր փոխկապակցված այս ընկերությունը և ո՞վ է կանգնած արագ վարկեր տրամադրող մի շարք ընկերությունների թիկունքում։

«Վարկս» և ոչ միայն . լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում
Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։ «Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։ Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։

2012-ից Հայաստանում գործում է «Գուդկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն ունի հինգ մասնաճյուղ՝ միայն Երևանում։ «Գուդկրեդիտի» գործունեության հիմնական ուղղությունը սպառողական վարկերի տրամադրումն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ վարկային կազմակերպությունը փաստացիորեն նոր ձևավորված է, քանի որ նախ հանդիսացել է «Ավանգարդ ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ» իրավահաջորդ, իսկ 2012-ին Կենտրոնական բանկի որոշման համաձայն վերանվանվել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ։ Վարկային այս կազմակերպության գլխավոր տնօրենը տնտեսագետ Արտաշես Տոնոյանն է, իսկ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է 4 Finance Holding S.A. ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ 4 Finance ընկերությունն հիմնվել է 2008-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընկերության գրանցված կապիտալը կազմել է ավելի քան 3 միլիոն դոլար։ 4 Finance-ը հետագայում վերաձևավորվել է, լրջորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում, ներկայացվել նաև Հայաստանում։ 4 Finance-ը արդեն 20 միլիոնից ավել վարկային պայմանագրեր է կնքել ամբողջ աշխարհում։ Ինչպես «Վարկս»-ի բաժնետեր «Թի այ ջի ինվեսթի» դեպքում, այստեղ ևս հանդիպում ենք լատվիացի Այգարս Կեսենֆելդի անվանը՝ որպես ընկերության հիմնադիր։ «Գուդկրեդիտը» Հայաստանում մեկ այլ ապրանքանիշ ևս ներկայացնում է՝ «Վիվուսը»։ Այն տրամադրում է 10-300.000 դրամ սպառողական վարկեր։ «Վիվուսն» ունի չորս մասնաճյուղեր, հնարավորություն է ընձեռում վարկին դիմել նաև առցանց եղանակով։

«Մոգո». Հայաստանից մինչև Լյուքսեմբուրգ

2017-ից ԿԲ-ից ստացած լիցենզիայի հիման վրա Հայաստանում գործում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ «Մոգոն» Հայաստանում վարկերի տրամադրմամբ զբաղվելու ամենաշատ կետերն ունի, ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում կա վարկի տրամադրման 327 կետ, վարկեր տրամադրման մեծ մասը կատարվում է Հայմամուլի կրպակներում։ «Մոգոն» գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում։ Վարկ տրամադրվում է 350.000-20.000.000 դրամի չափով։ «Մոգոյի» գլխավոր տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է, իսկ բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս» ընկերությունն է, որի բենեֆիցիար անձը դարձյալ Այգարս Կեսենֆելդն է։ Այս ընկերության արմատները նույնպես Լատվիայում են, այն հիմնվել է 2012 թվականին։ «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ի բաժնետերն իր հերթին Լյուքսեմբուրգում գրանցված Mogo Finance SA-ն է։

Լյուքսեմբուրգում գրանցված Mogo Finance SA-ը, ըստ էության, աշխարհում գործող «Մոգոների» մայր ընկերությունն է։«Մոգոները» լայն աշխարհագրություն ունեն՝ ներկայացված են նաև Քենիայում, Ուգանդայում,Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Mogo Finance-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հայկական և վրացական «Մոգոները» մի քանի խոշոր վարկային գծեր են բացել «Արդշինբանկում»։ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» վրացական «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։

2019-ի հաշվետվության համաձայն՝ընկերությունն ունեցել է 4 իրավաբանական անձ-բաժնետեր, որոնցից երեքը գրանցված են եղել Լատվիայում։ Ամենամեծ բաժնետոմսերն ունեցել է Այգարս Կեսենֆելդի SIA AK Family investments ընկերությունը, բաժնետոմսեր ունեն նաև Ալբերտս Պոլի, Կրիստաս Օզոլսի, Մարիս Կեյսի ընկերությունները։ Բոլորը լատվիացիներ են։

The Black Sea մեդիահարթակը հետաքննություն էր հրապարակել ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոյի բիզնես գործունեության վերաբերյալ և հրապարակման մի հատված վերաբերում էր Այգարս Կեսենֆելդին։Այն ներկայացնում ենք ստորև.

«2008-ի փետրվարին Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի չորս լատվիացի դասընկերներ Ռիգայում հիմնում են AS OC Finance վարկային ստարտափը։ 4 ընկերներին էին Այգարս Կեսենֆելդը, Ալբերտս Պոլը, Կրիստաս Օզոլսն ու Մարիս Կեյսը։ Նրանք հաճախորդներին փոքր վարկեր էին տրամադրում՝ ինտերնետի, տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Ավելի ուշ նրանց են միանում 4 նոր բաժնետերեր՝ Մալթայում հիմնելով Fatcat investments limited ընկերությունը, իսկ 2011 թվականին ընկերությունը վերանվանվում է 4Finance (այն ընկերությունը, որը ՀՀ-ում «Գուդկրեդիտի» բաժնետոմսերի սեփականատերն է)։ 2011-ի հոկտեմբերին ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոն գնում է Fatcat investments-ի 75 տոկոսը՝ վճարելով 55 միլիոն դոլար, իսկ հետագայում Բոյկոն ամբողջությամբ ձեռք է բերում 4Finance-ը։ Ստացված գումարը Կեսենֆելդը ներդնում նոր նախագծերի մեջ՝ հիմնելով «Մոգոն» ու ներդրումներ կատարելով այնտեղ»։

Ըստ Forbes-ի Օլեգ Բոյկոյի ունեցվածքը կազմում է 1,1 միլիարդ դոլար։ Նա Ռուսաստանում կազինոների և խաղային բիզնեսի հայտնի դերակատարներից է։

4Finance-ի ներկա բաժնետերերից են Վերա Բոյկոն՝ ըստ ԶԼՄ-երի Օլեգ Բոյկոյի մայրը, Էդգար Դուպատսը, ով Լատվիայի նախկին վարչապետ Անդրիս Շկելեի օգնականն է եղել և ազգականը։ 4Finance-ի վերահսկիչ հանձնաժողովի և աուդիտի կոմիտեի անդամներից մեկն, ի դեպ, ազգությամբ հայ է՝ Կոնստանտին Տեր-Մարտիրոսյանը, ով աշխատել է նաև Օլեգ Բոյկոյի մեկ այլ ֆինանսական ընկերությունում՝ Finstar-ում։

Նոր վարկային կազմակերպություններ՝ նույն աղբյուրից

Վերադառնալով Հայաստան՝ նշենք, որ «Վարկսի» բաժնետեր «Ֆինկո ինվեստը» անդրադարձել է վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելուն, հայտարարելով, որ «Վարկսը» եղել է եկամտաբեր ընկերություն, հանդիսացել Հայաստանի 100 խոշոր հարկ վճարողներից։ «Մենք հիասթափված ենք առերեսվելով փաստին, որ Կենտրոնական բանկի որոշումը կարող է հարցականի տակ դնել 400 աշխատատեղի առկայությունը երկրում, որոնց մեծ մասը այն մարզերում է, որտեղ գործազրկության բարձր մակարդակ կա, իսկ աշխատակիցներից շատերը իրենց կարիերայի զարգացման ելակետում էին»,- հայտարարել են ընկերությունից։

Չնայած այս ամենին՝ լատվիական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ։ Անցյալ ամիս «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ-ն հիմնել ու բաժնետեր է դարձել «Հիմա ֆայնենս» ՍՊԸ-ում, որի տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 310 միլիոն դրամ է։

դիտվել է 837 անգամ
Լրահոս
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am