ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն աշխարհում․ CNN
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգում Նադիա անունով 4-ամյա էգ վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ասված է Բրոնքսի կենդանաբանական այգու վայրի բնության պահպանության միության (WCS) կողմից կիրակի հրապարակված հայտարարությունում, գրում է CNN-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին հայտնի դեպքն է, երբ վագրը վարակվում է նոր տեսակի կորոնավիրուսով:
«Չորս տարեկան էգ մալայական վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա, նրա քրոջ՝ Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ չոր հազ է նկատվում, լիահույս ենք, որ նրանք բոլորը կկազդուրվեն»,- ասված է հաղորդագրությունում: