Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կորոնավիրուսի ախտանշանները պահպանվել են վարչապետի մոտ՝ տասն օր անց այն բանից, ինչ նա անալիզներ էր հանձնել կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար եւ պատասխանը եղել էր դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։